Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Զավեշտն ու գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է խոսում բանակի ու զինծառայության մասին․ Արտակ Զաքարյան

Իշխանությունները հույսեր ունեին, որ Բանակի գործոնը խաղացնելով, կարող են երկար ժամանակ ապահովել իրենց PR-ը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Եթե կարող ես, մի՛ վնասիր» վերնագրով գրառման մեջ նշել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել միջգերատեսչական աշխատանքնային խումբ ստեղծել, որի նիստերում պարբերաբար ելույթ ունենալով, փորձելու է թոզ փչել մարդկանց աչքերին, իբրև թե բանակի համար կարևոր գործ են անում», գրել էԱրտակ Զաքարյանը:

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը հիշեցնում է․ «Առաջին նիստում Փաշինյանն ասում է «…Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»: Այս հարցը ձևակերպվում է որպես աշխատանքային խմբի միակ գերխնդիր»:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ հարցի ձևակերպումը ինքնին արդարացի է, և դրա հետ չի վիճի․

«Ասում է՝ մարդիկ հարգում են, պաշտում են բանակը, բայց չեն ցանկանում ծառայել, կամ այդ զինծառայությունը պատվաբեր չեն համարում: Այստեղ զավեշտն ու գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է խոսում դրա մասին: Եվ ինչպե՞ս դա պետք է անեն»:

Ա․Զաքարյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս «բանակի հեղինակության հաշվին հերթական PR արշավը սկսելուց առաջ ուշադիր կարդալ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության՝ օրենքի ուժ ունեցող կանոնագրքի, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածները: Դրանք ՀՀ զինծառայողներին առաջադրվող կարևորագույն պահանջներ են: Կարդալուց հետո, թող մտովի պատկերացնի իր ձևավորած Կառավարության, և Ազգային ժողովի շատ անդամների կարողությունները և համապատասխանությունը այդ պահանջներին: Եթե վարչապետը, խորհրդարանի, կառավարության, իշխանական շատ ներկայացուցիչներ իրենք են հանդիսանում երկրում անհարգալից մթնոլորտի, կեղծիքի ու խաբեության տիրաժավորման հեղինակը, էլ ի՞նչ բարոյական ու քաղաքական ռեսուրս ունի այս իշխանությունը՝ զինծառայության հեղինակությունը բարձրացնելու համար: Եթե բանակից խուսափածների, տարբեր պատրվակներով զինծառայությունը շրջանցածների, բանակը միայն PR նպատակով հիշողների իշխանությունը խոսում է զինծառայության նկատմամբ գրավչությունը բարձրացնելուց, ապա նույն ժամկետային կամ պայմանագրային զինծառայողը ո՞ր օրինակի վրա պետք է ոգեշնչվի»:

Թող չթվա, գրել է Արտակ Զաքարյանը, թե ինքը դեմ է ԶՈՒ շարունակական բարեփոխումներին․

«Կրկին ասում եմ, այո, մենք պետք է անընդհատ ձգտենք բարձրացնել զինծառայության նկատմամբ գրավչությունը և դա խոսքերով չի, որ արվում է: Նախորդ տարիներին, և հատկապես 2017-2018թթ. մենք ԶՈՒ գրեթե բոլոր ուղղություների համար բարեփոխումների լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել: Դրանք արտացոլվել են օրենքներում և բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերում: Այդ ընթացքում, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու տարբեր գրանտային ծրագրերով համագործակցող իր գործընկերները ջանք ու եռանդ չէին խնայում բանակն ու ձեռնարկված բարեփոխումները քննադատելու և սևացնելու համար: Իսկ այսօր մեծ հաճույքով իրացնում են մեր նախաձեռնած՝ այդ նույն ծրագրերն ու նորամուծությունները», գրել է Արտակ Զաքարյանը եւ ընդգծել, որ դրանք են հանդիսանում այսօրվա Զինուժի առաջնորդող մոտեցումները:

Պաշտպանության նախկին փոխնախարարը հորդորում է ընդամենը չխանգարել Զինված ուժերին եւ առաջնորդվել բժշկական «մի՛ վնասիր» սկզբունքով․

«Պարոնա՛յք, ձեզանից պահանջվում է ընդամենը չխանգարել ԶՈՒ-ին և զինվորական գործի մասնագետներին՝ արդիականացնել, առաջ մղել ու էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Առ այսօր չկա մի ոլորտ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թեկուզ կես քայլ առաջ տարած լինի, կամ որևէ օգտակար նորամուծություն արած լինի: Ձեզ մնում է միայն առաջնորդվել հայտնի բժշկական կարգախոսով՝ եթե կարող ես մի վնասիր»: