Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Անցած շաբաթվա օրուելյան ամփոփում

Սասուն Միքայելյանը խստորեն դատապարտում է Էդմոն Մարուքյանի դեմ հարձակման ակցիայի մասնակիցներին` հայտարարելով, որ տեղի է ունեցել նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում։ «Ըստ վարչապետի մոտ կայացած պայմանավորվածության` պետք է հարվածեի ես՝ դիմացից, իսկ վարչապետի քավորը՝ մեջքից։ Մնացած բոլոր հարվածները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային և հանդիսանում են ջենթլմենական պայմանավորվածության կոպիտ խախտում»,- ասված է հայտարարության մեջ,- «հետևաբար դրանք պետք է համարվեն անվավեր»։

Հատվածներ Ալեն Սիմոնյանի «Շուշիի ազատագրման Իմ քայլը» գրքից։

«Տղաները բոլորը լարված էին։ Օպերացիայի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նա համակարգում էր նաև առանձին ուղղությունների գործողությունները, զինամթերքի մատակարարումները, կապը ջոկատների միջև։ Այսօրվա պես հիշում եմ՝ գիշերվա 4-ի կողմերը Փաշինյանը ռացիայով լայվ մտավ։ Արփիի հետ խորհրդակցելուց և վերջին շտկումներն անելուց հետո տրվեց գործողությունների սկիզբը։ Թիմի առաջնորդի հանճարեղ մտահղացմամբ բոլոր չորս ուղղություններով նախապես հետախուզում իրականացրեցին հատուկ նախապատրաստած շները՝ Չալոն, Մոլին, Ամպիկը և Արջուկը։

Ցավոք, մեր պատմության այդ փառահեղ էջը ստվերվեց դավաճանության և հակահեղափոխության մի շարք դրսևորումներով։ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ դավաճանում էր Սեյրան Օհանյանը, Լիսագորի, Հարավային ուղղություններով առանձնակի ջանասիրությամբ դավաճանում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Սերժ Սարգսյան մարդ արցախյան ազատամարտի տարեգրության մեջ ես ընդհանրապես չեմ ճանաչում։

Աններելի էր իմ նախկին ընկեր Արթուր Վանեցյանի դասալքության փաստը։ Երբ ողջ հայ ժողովուրդը միասնական էր Շուշիի ազատագրման պահին, նա չմասնակցեց ազգային անվտանգության գործին։ Ավելին, մեր առաջնորդի աներորդու սեպագիր հավաստիացմամբ, նա զբաղված էր այլ պետությունների հատուկ ծառայությունների մասին գրքեր կարդալով։ Եվ նրա բացատրությունները, թե արցախյան հերոսամարտի ժամանակ ընդամենը 11-12 տարեկան էր, ուղղակի ծիծաղելի են հեղափոխական թիմի համար։

Հրատապ նամակ

Ազգային Ժողովի արտահերթ նիստում հրատապության կարգով քննվելու է Ջ. Օրուելի նամակը՝ ուղղված խորհրդարանական մեծամասնությանը։ Նամակում մասնավորապես ասվում է. «Խորապես վրդովված եմ իշխող խմբակցության ծափերի կուլտուրայից։ Մայիսի 8-ի նիստը խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացնում։ Աններելի է հեղափոխական Հայաստանում առաջնորդի ելույթից հետո միայն ձեռքերով ծափերը։ Դա գրեթե հակահեղափոխություն է։ Կոչ եմ անում առաջնորդին զգոնության։ Միայն ձեռքերով ծափերի պարագայում չկա որևէ երաշխիք, որ մարմնի մյուս մասերը հակահեղափոխություն չեն ծրագրում»։

Նամակում առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում մի շարք հրատապ փոփոխություններ մտցնել, որոնք կվերահաստատեն հեղափոխականության մթնոլորտը։ Ընդունել քաղաքացի Զռռանի առաջարկը. «Քաջությունը բավարար չէ, նվիրվածությունը և հնազանդությունը շատ ավելի կարևոր են»։

Մակունցյան զարգացումներ

Կարմիր խաչը բարձր է գնահատել Լիլիթ Մակունցի՝ պատգամավորների մանդատազերծման «2-ը 2-ի դիմաց» ծրագիրը։ Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել առաջարկի իրականացումը չեզոք գոտում (Կոտայքի մարզ):
Միջազգային կառույցների գնահատմամբ՝ գերիների փոխանակման «Մակունցյան կոնվեցիան» նոր խոսք է ոչ միայն պառլամենատական ճգնաժամերի հաղթահարման մեջ, այլև՝ սառեցված հակամարտությունների կարգավորման։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համար այս բանաձևը համարել է բեկումնային։

Ուշ երեկոյան ստացվեց «Լուսավոր Հայաստանի» պատասխան առաջարկը. ոչ թե երկուական պատգամավոր մանդատները վայր դնի, այլ՝ իրականացվի նրանց տրանսֆերը. սեպտեմբերից Վ. Ղալումյանն ու Ա. Մանուկյանը հանդես գան Լուսավորի կազմում, իսկ Հ. Այվազյանն ու Ս. Առաքելյանը՝ Իմ քայլում։ Բանակցությունները շարունակվում են։

Խիստ նախազգուշացում վիզ կտրողներին

Սննդամթերքի և պատգամավորների անվտանգության պետական ծառայությունը խստորեն զգուշացնում է, որ Ազգային Ժողովում և հանրային այլ վայրերում վիզ կտրելու և մորթի այլ տարատեսակների վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Կառավարության N893-Լ որոշման համաձայն՝ հուլիսի 1-ից մորթը կարելի է իրականացնել միայն սպանդանոցներում։

Հանձնարարություն հատուկ ծառայություններին

Հեծանվային տեռորիզմի նահատակ իմքայլական Ն. Բաղդասարյանի դեպքից հետո, Փաշինյանը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել է բռնագրավել նախկին իշխանությունների երեխաներին պատկանող հեծանիվները, սամոկատները, պուլտով ավտոները, հատուկ դեպքերում նաև՝ մանկասայլակները։

Հատուկ շրջաբերական է իջեցվել ԱԺ իմ քայլը խմբակցությանը՝ կոչ անելով խուսափել առանց հատուկ պաշտպանիչ միջոցների օպերայի հրապարակում, հայաթներում և այլ հեծանվաշատ վտանգավոր վայրերում հայտնվելուց։ Զբոսնել խմբերով, լինել զգոն, հատկապես զգուշանալ եռանիվ հեծանիվներից։

Արդարադատության նախարարությանը հանձնարարված է՝ քրեականացնել նաև ապօրին ծագման ձնագնդիկով իմքայլական պատգամավորին խփելու հոդվածը։

Եվ վերջում՝ պարգևատրումներ՝ նվիրված հաղթանակների օրվան

Կառավարության որոշմամբ՝ հայրենական ավիացիայի վերջնական կազմաքանդման գործում բացառիկ ավանդի, «Բաց և անինքնաթիռ երկնքի» քաղաքականութունը զարգացնելու, ինչպես նաև՝ «Մեկ ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, մեկ ուղևոր» ծրագրի փայլուն իրականացման համար Տաթևիկ Ռևազյանին շնորհել ավիացիայի Մարշալի կոչում, պարգևատրել «Մակունց երկրորդ աստիճանի» շքանշանով և կենդանության օրոք կիսանդրին տեղադրել հայրենի Կոպենհագեն գյուղում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Ամենայն անլրջության բաժին»