Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Դատարանը կալանքը փոխելու երեք հիմնավոր տարբերակ ունի

Վաղը դատարանն ունի բոլոր հիմքերը, իրավական և օրենսդրական հիմնավորումներն ու երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար։

1. Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որոշում. Մայիսի 8-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, հերթական անգամ վիահատվել է։ Մյուս մտահոգիչ հանգամանքը փաստաբանական խմբի տեղեկատվությունն է, համաձայն որի, ըստ դատախազության «ապահով վայր» համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Անտեսել այս հանգամանքները, կնշանակի անտեսել միջազգային սկզբունքները, որի էությունը կայանում է նրանում, որ ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կիրառվող կալանքը պետք է փոխվի կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով։ Դատարանը պետք է առաջնորդվի ԽԿԿ սկզբունքներով՝ բացառելով խտրականության դրսևորումը։

2.ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի երաշխավորություն. Դժվար է պատկերացնել որևէ հիմնավորում, որով դատարանը կկարողանա մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալվարչապետերի ներկայացրած երաշխավորությունը։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել, որքան էլ դատավարության մասնակից փաստաբանը փորձեց պետության կայացման գործում լուրջ ավանդ ունեցող գործիչներին ներկայացնել իր պատկերացումների տեսանկյունից։ Անտեսել վարչապետերի երաշխավորությունը նշանակում է անտեսել մեր պետականությունը։

3.Գրավի միջնորդություն.վերացել են Աննա Դանիբեկյանի կողմից նախկինում գրավի մերժման վերաբերյալ որոշման համար հիմք հանդիսացող հիմնական փաստարկները։ Օրենսդրական փոփոխություններով վերացել է գրավի մերժման հնարավորությունը, և եթե հիմա փորձ արվի բերել գրավի հերքման նոր փաստարկ, ապա ակնհայտ է դառնում, որ արհեստականորեն դրվում է կալանքից չթողնելու խնդիր։

4.Եվ վերջում բարոյական կողմը. «Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահ եմ։ Եվ այս հանգամանքն ինձ համար ամենից զսպող հանգամանքն է։ Ինձ համար երաշխավորում են, ես կարո՞ղ եմ թույլ տալ ինձ ինչ-որ վարկաբեկող քայլ, որը կզրոյացնի իմ հեղինակությունը»։ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերը, մեծ հաշվով, պետք է որոշիչ լինեն Դանիբեկյանի որոշման հարցում։

Աբսուրդ է, բայց մայիսի 8-ին դատարանը քննում էր Արցախի հերոսին կալանքի տակ պահելու հարցը, 9-ին էլիտաների ներկայացուցիչները Շուշիում կենացներ էին բարձրացնում Շուշիի ազատագրման համար։ Այն նույն Շուշիում, որն ազատագրվել է այսօր կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արցախի հերոսների շնորհիվ։ Միամտություն է կարծել, թե Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ կարողանալու է դատել հաղթանակ կերտած հերոսին։

Երեկ վարչապետի և արդարադության նախարարի հանդիպման առանցքային հարցերի հասցեատերը Աննա Դանիբեկյանն էր։ Լավ և վատ դատավորների դասակարգումը հենց իրեն էր վերաբերում։ Սակայն վստահաբար, վաղ թե ուշ բացահայտվելու, պարզվելու են դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ճնշման և սպառնալիքների ողջ մեխանիզմը։

Վաղն Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ բարդ ընտրության առջև է կանգնելու։ Դատավոր Դանիբեկյանն ընտրելու է, թե ինչպես է ապրելու իր խղճի հետ մայիսի 13-ին հաջորդող օրերին, ամիսներին։

«Իմ Ձայնը» նախագիծ