Աննա Դանիբեկյանը պետք է գիտակցի պահի ամբողջ լրջությունը
Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով մայիսի 8-ին կայացած դատական նիստից հետո տեղի են ունեցել մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնք պետք է որ չվրիպեն դատավոր Աննա Դանիբեկյանի աչքից:
Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան հինգ հարյուրով, ՀՀ երկրորդ նախագահը կրկին վիրահատվել է, Երեւանի «Կենտրոն» մեկուսարանում կորոնավիրուսով վարակվել է առնվազն երեք մարդ:
Սա եւս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ ռիսկային խմբում գտնվող Ռոբերտ Քոչարյանը պետք է վաղն ազատ արձակվի, այլ կերպ ասած, դատավորը պետք է փոխի խափանման միջոցը:
Ավելացնենք նաեւ մի կարեւոր փաստարկ: Մի կողմ դնենք համավարակը. կալանավորման համար գոյություն չունի որեւէ հիմք, ոչ մի հիմնավորում:
Եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով Աննա Դանիբեկյանը ոտնատակ տա իրավունքը, մարդասիրությունը, առողջ բանականությունը եւ որոշում կայացնի Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ, ապա հետագա բարդությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց իր վրա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Մնում է հուսալ, որ գոնե այս անգամ կհաղթի արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը եւ առողջ տրամաբանությունը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ