Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հարվածը տեղի ունեցավ, - ասաց Օստապը, քորելով վնասված տեղը,- նիստը շարունակվում է

ԱԺ միջադեպը վայրկյաններ անց դադարեց մի երկու հոգու կամ մի քանի խմբակցությունների սեփականությունը լինել։ Դա խորքային դեֆեկտ է։ Դա երկարատև ազդեցության գործոն է։ Դա նաև անսպառ հումորի նյութ է։ Հակասական մեկնաբանությունների հորձանուտից առանձնացնենք երեքը.

Քաղաքական ծաղրանկարչի մեկնաբանություն

Այս ժանրի Օսկարը, միանշանակ, վարչապետ Փաշինյանինն է։ Իր ոճին համապատասխան՝ փորձեց մեղադրել ուրիշներին։ Բայց դա այնքան արհեստական էր, որ չաշխատեց։ Մեղադրել հարձակման զոհին, թե՝ դո՛ւ ես մեղավոր հարձակման մեջ, շատ հին ու սպառված մտածողություն է։ Բայց ունի ծայրահեղ վտանգավոր ռիսկեր՝ դա ինդուլգենցիա է հաջորդ բռնութան դեպքերին։ Միջադեպը պետք է ունենար քաղաքական կոշտ արձագանք։ Փոխարենը՝ ստացվեց քաղաքական ծաղրանկար։ Մի ժանր, որը սրընթաց մտնում է պետության կյանքի բոլոր ոլորտները։

Մարզական մեկնաբանություն. չափալախ, քացի, հարված հետևից...

Այստեղ գերբնական հոտառության տեր Պաշա Էմիլևիչը հասկացավ, որ հիմա իրեն ծեծելու են և կարող է պատահել՝ նույնիսկ ոտքերով (Իլֆ և Պետրով):

Միջադեպի գլխավոր մարզական մեկնաբանի դափնին հենց Էդմոն Մարուքյանինն է։

Օրվա վերջում տեղի ունեցածը Էդմոնը այնպիսի նատուրալիստական նրբություններով էր վերապատմում, ինչպես անում են բոքսի, «մարտեր առանց կանոնների» մեկնաբանները.

«Սասուն Միքայելյանը (տեսանյութերից երևում է) ցանկացել էր շիշ նետել ինձ վրա, ասում էր. «Գլուխդ կցխեմ», ես էլ իրեն էի պատասխանում… Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եկավ առաջ, մտածեցի՝ ես էլ գնամ առաջ, որովհետև չէի ուզում ամբիոնի մոտ ինձ մոտենա, չնայած՝ չեմ հաշվարկել, որ կխփի, բայց կարծում էի՝ կհրի, ցած կընկնեմ ամբիոնից: Իջա, որ գնամ ընդառաջ, ձեռքերը պահեմ, ասեմ նստի տեղդ, թող ելույթ ունենամ:

Եթե պատկերացնեի, որ կխփի, հեշտությամբ կարող էր ձեռքը պահել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ գլուխս թեքեմ, Սասուն Միքայելյանն ինձ խփեց, որից հետո պատգամավորները մտան մեր արանքը, այդ ընթացքում հասցրեցի ոտքով ես էլ խփեցի և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց, դա թույլ հարված էր, Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, բայց դրանից հետո Վահե Ղալումյանը հարվածեց, որն ամենաուժեղ հարվածն էր: Դրա համար բարձացա ամբիոն, ասացի՝ հետևից խփում եք և ասացի՝ ինչքան էլ ծեծեք, ես խոսելու եմ»։

Տպավորություն է ստեղծվում, թե Էդմոն Մարուքյանի համար այս պատմության մեջ ամենակարևորը հարվածների ուժգնությունն ու հերթականությունն էին։

Ռազմական մեկնաբանություն. Նիկոլի Չապաևը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Իմքայլական Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ձեզ թվում է՝ երկու պատգամավորի ծեծկռտո՞ւք տեսանք մենք ԱԺ-ում: Ցավոք, մենք ականատես ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար կռվին, որը այդ պահին տեղի էր ունենում Աժ պատերի ներսում: Ու հատկանշական է, որ մայիսյան ապսամբության 100-ամյակի օրերին, Շուշիի ազատագրման օրը: Վստահաբար՝ Հայաստանը հաղթելու է այդ պատերազմում»։

Թե կենտրոնի թաղապետը ինչ նմանություն է տեսել Էդմոն Մարուքյանի և ասենք, Աղդամի, Լաչինի, Ֆիզուլիի միջև դժվար է ասել։ Բայց մեկ դար առաջ գրված անմահ տեղծագործության մեջ Օստապ Բենդերը, նայելով Շուրա Բալագանովի դատարկ հայացքին, ասում էր. «Զորահանդեսի հրամանատարը ե՛ս եմ, Շուրա»։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Ամենայն անլրջությամբ» բաժին