Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Արցախ

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները պետք է հանդես գան հայտարարությամբ

«Կարիք կա, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն ևս հանդես գա հայտարարությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին վերջին շաբաթներին ակտիվացած խոսակցություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ բանակցային սեղանին կան փաստաթղթեր։ «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի. շուրջ մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»,- ասել էր Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի ելույթին հայկական կողմն արձագանքեց մի քանի հայտարարություններով։ Սակայն ուշագրավն օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի անդրադարձն էր Ազգային ժողովում Ղարաբաղյան հիմնահարցի լուծման` փուլային-փաթեթային տարբերակի մասին քննարկումներին։

Նա նշեց, որ հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում են տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- ասել էր նախարարը։

Նրա խոսքով` եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է իր դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է։

Փոլ Գոբլն ասաց, որ, թեև տեղեկություն չունի, թե ինչպիսի փաստաթղթերի մասին է խոսքը, ինչպիսի լուծում ու ինչպիսի քայլերի հերթականություն են ենթադրում այդ փաստաթղթերը, քանի որ հակամարտության կարգավորման գործընթացի ներկան ու անցյալն էապես տարբեր են` հաշվի առնելով նաև այն ներքաղաքական փոփոխությունները, որոնք հակամարտության հենց սկզբից տեղի են ունեցել տարածաշրջանում, կարող է ասել, որ հրապարակային դիսկուրսը նույնն է։

Նրա խոսքով՝ ներկայումս ևս երևում է, որ կողմերը երկար բանակցում են, թե ինչպիսի և որքան փոխզիջումներ կարող են տեղի ունենալ։

«Եվ սա կարող է անվերջանալի մի գործընթաց լինել, դժվար է այդ մասին խոսել, երբ գործընթացը բաղկացած է շատ մանրուքներից, որոնց տեղյակ չենք»,- ասաց նա։

Ըստ Գոբլի՝ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես գան համապատասխան մեկնաբանություններով նման թեմաների վերաբերյալ, որպեսզի գործընթացն ավելի վստահելի գնահատվի։

Նրա կարծիքով, եթե Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին չեն հաջորդել նման հայտարարություններ, նշանակում է` չկան լուրջ հակասություններ, սակայն նման առանձին հայտարարությունների դեպքում տպավորություն է ստեղծվում, թե դրանք ՄԽ օրակարգից դուրս են, ուստի կարիք կա ՄԽ գնահատականի։

Վերլուծաբանի կարծիքով՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ամիսներ առաջ ՄԽ համանախագահները կոչ էին արել պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը, իսկ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարն այն խախտում է, և պետք է հասկանալ՝ ինչու։

«Տարբեր ենթադրություններ կարող ենք անել, ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է հանդես գան հայտարարությամբ` պարզաբանելու համար որոշ հարցեր»,- ասաց Գոբլը։

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանը խոչընդոտողը տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող տերությունների քաղաքականությունն է, որի շրջանակում ԼՂ հակամարտությունը լծակ է, և, եթե այն կարգավորվի, որոշ ուժերի ազդեցությունը ևս կկորի։

«Ուստի որոշ քայլեր պետք է դիտարկել այս ազդեցությունների պահպանման և դրանք կառավարելու, զսպելու տիրույթում։ Այդ ազդեցությունների ներքո բոլոր կողմերին ձեռնտու և բոլոր կողմերի շահերից բխող կարգավորումը քիչ հավանական է թվում»,- ասաց Գոբլը։