Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր

Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները
Հայաստան

Մայիսի 9-ի հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրության եւ Պաշտպանության բանակի օրվա առթիվ:Շնորհավորանքում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրության եւ Պաշտպանության բանակի օրվա առիթով:

Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եւ Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին եւ այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման եւ աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն եւ արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու:

Հայրենիքի ազատ, ապահով եւ խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաեւ արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ եւ հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաեւ մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները եւ միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ: