Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Քոչարյանի մեղադրանքում 300.1 հոդվածը չի համապատասխանեցվել 2015թ. Սահմանադրությանը, արարքն ապաքրեականացվել է

Pastinfo.am-ը գրում է. ««ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 - րդ հոդվածը 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելով՝ օրենսդիր մարմինը թույլ է տվել հակասահմանադրական անգործություն» «Սահմանադրական կարգը տապալելը (իրավական դոգմատիկայից դեպի իրավաքաղաքական ռեալիզմ)» գիտական հոդվածում նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հենց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը վիճարկվում է փաստաբանական թիմի կողմից՝ արձանագրելով, որ այն 2008 թվականին նախատեսված չի եղել որպես հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում, հետեւապես չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Իրավաբան գիտնականի կարծիքով՝ այստեղ խնդիրը նաեւ այլ է՝ բարձրացնելով տվյալ հոդվածի ապաքրեականացման փաստն ընդհանրապես։ Այսպես՝ վիճարկվող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2009 թվականի, որտեղ հիշատակվում են 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածները։ Մինչդեռ՝ այդ խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ-ին դադարել է գործել (բացառությամբ՝ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ անփոփոխ հոդվածների):

Նրա դիտարկմամբ՝ 2009թ. ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հղում է կատարում 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 1-ին մասերի վրա, սակայն 2015թ. ՀՀ Սահմանադրությունը, բացառությամբ 1-ին եւ 2-րդ անփոփոխ հոդվածների, շարադրվեց նոր խմբագրությամբ, իսկ նախկին Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածները դադարեցին գործել: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում առայսօր փոփոխություններ չեն կատարվել եւ այն չի համապատասխանեցվել 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածների կառուցվածքին: Նման իրավիճակում կարելի է ողջամտորեն կասկածի տակ դնել ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների հղման մասով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի գործողության (սահմանադրականության) հարցը: Ավելին կարելի է նույնիսկ պնդել, որ օրենսդիր մարմինը, 2015թ-ից հետո դրսեւորելով հակասահմանադրական անգործություն, կա՛մ ստեղծել է ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի անվավերության վիճակ կա՛մ ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների մասով սահմանադրական կարգը տապալելու արարքները:

«Իհարկե, կլինեն իրավաբաններ, ովքեր կնշեն, որ 2005թ. եւ 2015թ. Սահմանադրությունների 3-ից 6-րդ հոդվածներում բովանդակային փոփոխություն չի կատարվել, ուստի արարքների ապաքրեականացման մասին խոսելն անհիմն է: Իրոք, 2005թ. Սահմանադրության վերաբերելի նորմերը որոշ չափով վերարտադրվել են 2015թ. Սահմանադրության մեջ (թեեւ առկա են նաեւ բովանդակային տարբերություններ): Այս հարցը մենք չէինք բարձրացնի եւ չէինք քննարկի, եթե չլիներ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի sui generis կառուցվածքը: Եթե օրինակ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրվեր՝ «իրավական, ժողովրդավարական պետության մասին սահմանադրական դրույթը փաստացի դադարեցնելը ...» եղանակով, ապա Սահմանադրության խմբագրության եւ հոդվածների համարակալման փոփոխությունը նշանակություն ունենալ չէր կարող: Մինչդեռ ունենք ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցայի լիովին այլ շարադրանք, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը եւ ավելացնում. «Բարձրացված հարցը անբովանդակ ֆորմալիզմի տիրույթում չէ, քանի որ քրեաիրավական նորմերի ձեւակերպման տեխնիկան չի կարող չազդել նորմի կիրառման վրա: Նույնիսկ եթե վերացարկվենք քրեաիրավական նորմերի ձեւի եւ բովանդակության դիալեկտիկական անխզելիության պահանջից, եւ հիմք ընդունենք այն մոտեցումը, որ 2005թ. եւ 2015թ. Սահմանադրության վերաբերելի նորմերի միջեւ բովանդակային առումով տարբերություն չկա, ապա, միեւնույնն է, քննիչը կանգնում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման՝ ստորեւ նշված մեկ այլ բնույթի անորոշության առջեւ»։

Դառնալով արարքի կատարման պահին գործող , սակայն մեղադրանք առաջադրելու ժամանակ չգործող Սահմանադրության վկայակոչմանը՝ գիտնականը նշում է. «Եթե պայմանականորեն ընդունենք, որ վերը նկարագրված իրավիճակը որեւէ կերպ չի նշանակում արարքի փաստացի ապաքրեականացում, ապա միեւնույնն է՝ անորոշ է մնում այն հարցի պատասխանը, թե քննիչը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը կիրառելիս ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության վրա պետք է հղում կատարի: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքի պարագայում քննիչն անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ պետք է հստակ նշի, թե ՀՀ Սահմանադրության ո՞ր համարի հոդվածի տապալման մեջ է անձը մեղադրվում (կրկին նշենք, որ այս պահանջը բխում է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքից): Եթե 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը ուժը կորցրել է, իսկ օրենսդիրը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումները չի համապատասխանեցրել նոր խմբագրությամբ Սահմանադրության կառուցվածքին, ապա քննիչը հայտնվում է դժվարին վիճակում՝ նա պետք է վկայակոչի կա՛մ չգործող Սահմանադրության հոդվածները, կա՛մ էլ նոր Սահմանադրության այն հոդվածները, որի՝ առնվազն կառուցվածքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում նախատեսված համարակալմանը»:

Ըստ Ա.Ղամբարյանի՝ մասնավորապես ընտրական իրավունքի սկզբունքները 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված էր 4-րդ հոդվածում, իսկ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածում, ընդ որում՝ 7-րդ հոդվածը նախատեսված չէ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումներում: «Քրեաիրավական տեսանկյունից քննիչը չի կարող հղում կատարել Սահմանադրության 7-րդ հոդվածի վրա (եթե նույնիսկ 2005թ. Սահմանադրության 4-րդ եւ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածների բովանդակությունները իդենտիկ են), քանի որ այն նախատեսված չէ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում: Նման կարգավորումները իրավակիրառողի համար ստեղծում են անորոշության վիճակ:

«ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի համակարգային դեֆեկտների, իրավական որոշակիության խիստ ցածր աստիճանի եւ հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականության խորապատկերում կարելի է քննարկել ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին տարբեր առիթներով ներկայացված հաղորդումների վերաբերյալ քրեական գործեր հարուցելուց (քրեական վարույթ նախաձեռնելուց) եւ քննություն կատարելուց խուսափելու պրակտիկան»,- նշել է Ա.Ղամբարյանը»։