Փենս. Իրանի հարցով դիտարկվում են բոլոր տարբերակները
Առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի Իրանի հարցով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Նախագահն առաջիկայում որոշում կկայացնի: Նա կլսի իր բոլոր նոր խորհրդականներին: Բայց Իրանը պետք է երկու մտածի՝ նախքան իր թշնամական գործողությունները շարունակելը»,- ասել է նա: Փենսը Թեհրանի կողմից վերջերս բալիստիկ հրթիռների փորձարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ուղղակի խախտում է կոչել: Նա նաեւ կրկնել է ամերիկյան գործող վարչակազմի կարծիքը՝ Իրանի հետ կնքված միջուկային գործարքը սարսափելի կոչելով:
Հունվարի 29-ին Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Պայթելուց առաջ հրթիռը 966 կմ թռչել է: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը փորձարկումը հաջող է որակել: Ի պատասխան Թեհրանի գործողությունների՝ Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 13 ֆիզիկական անձանց՝ Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի եւ Լիբանանի քաղաքացիների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով