Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Եթե 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի. Սերոբ Խաչատրյան

Եթե զուտ գիտելիքների մասով նայենք, կարող եմ ասել, որ. բնականաբար, սպասելիքները մեծ չէին, որովհետեւ հեռավար հանրակրթությունն արդյունավետ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ պառտասխանելով հարցին, թո որքանով էին արդյունավետ հեռավար դասընթացները, եւ արդյոք արդարացված են սպասումները։

«Եթե հեռավար կրթությունը ծառայում է, որպես լրացնող միջոց դա նորմալ է, բայց երբ ինքը դառնում է կրթության միակ միջոց, ապա կարծում եմ, որ դա չի կարող արդյունավետ լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ որոշ աշակերտներ այս պահն օգտագործեցին եւ ահագին բաներ սովորեցին, որոշ աշակերտներ այս 2 ամիսը գուցե ավելի լավ սովորեցին, քան նախկինում։ Սա շատ լավ հնարավորություն է ինքնուրույն սովորող երեխաների համար, որոնք կարող են այս տեմպով ավելի մեծ ժամանակ ունենալ սովորելու համար։ Դրա համար պատասխանն այն է, որ որոշ աշակերտներ անշուշտ շահեցին, բայց մեծ մասամբ արդյունավետ չէր»,– ասաց Խաչատրյանը։

Արդյոք պատրա՞ստ էինք հեռավար կրթությանը, քանի որ մարդիկ կան, որ անգամ համակարգչային տարրական գիտելիքներ չունեն, որոշներն անգամ տեխնիկապես ապահովված չէին, փորձագետն ասաց, որ ամենամեծ խնդիրներից մեկը հենց դա է. «Հեռավար աշխատելու համար պետք է բավական լուրջ պատրաստվածություն, տեւական թրեյնինգներ, գործիքներին տիրապետել։ Մեր ուսուցչական կազմի մեծ մասը պատրաստ չէր, բայց ինչ–որ գործիքներ կարողացան օգտագործել, գոնե աշակերտներին հասնելու համար։ Կան ուսուցիչներ, որ հեռախոսով են աշխատում, ունենք ուսուցիչներ, որ նոր դասը հեռախոսի վրա ձայնագրում են եւ ուղարկում, իհարկե որակյալ աշխատելաոճ չէ, բայց կարծում եմ, որ ուրիշ տարբերակ չկար այս իրավիճակում, հախուռն պրոցես էր, եւ այդպես էլ պետք է լիներ»։

Որքանո՞վ եք ճիշտ աշակերտների՝ մինչեւ մարտի 13–ն ունեցած գնահատականներով տարին ամփոփելո՝ւ նախարարության որոշմանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմ էի այս տարբերակին, եթե դա ավելի շուտ ասվեր, ես դեռ մարտ ամսին հարցազրույցներիցս մեկում նշել էի, որ գուցե նման որոշում կայացվի եւ մի կարեւոր հարց էի տվել, դա հետեւյալն է, որ նախարարությունը պետք է հայտարարի՝ այն ինչ որ հիմա մենք անում ենք, բնական ուսումնական պրոցե՞ս է, թե՞ ուղղակի հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, պետք է երեխաներին դասերով զբաղեցնենք։ Եթե առաջին տարբերակն է, պետք է ուսուցիչները թվանշաններ դնեն, պետք է գրավորներ տան, եթե երկրորդ տարբերակն է, ապա պարտադիր չէ։ Եթե սա մարտ ամսին հայտարարվեր, կարծում եմ՝ նորմալ լուծում կլիներ, բայց հիմա, երբ նախարարությունը ուսուցիչներին ասեց՝ դուք որոշեք՝ ինչպես եք ուզում աշխատել, մարդիկ արդեն աշխատեցին եւ որոշ ուսուցիչներ բավական ոգեւորված աշխատել են, էլեկտրոնային գործիքներով գրավորներ են տվել եւ աշխատանքներ են ստուգել, թվանշաններ են հայտարարել։ Հիմա, երբ ասում ենք, որ այդ թվանշանն ուժի մեջ չէ, մի տեսակ ոնց որ ուսուցչին այդ ինքնուրույնությունից զրկում ենք։ Հասկանում եմ, որ խնդիրը հիմնակում այն է, որ նախարարությունը ցանկանում է ասել՝ քանի որ աշակերտների մի խումբ չի մասնակցել հեռավար դասերին, անարդար կլինի այդ երեխաների հանդեպ, բայց այս դեպքում էլ անարդար է ստացվում այն աշակերտների հանդեպ, որոնք ջանք են գործադրել, աշխատանք են կատարել։ Ունենք դեպքեր, երբ աշակերտները բավական լուրջ աշխատանքներ են կատարել, խմբերով պրոյեկտներ են կատարել, եւ հիմա այս երեխաների հանդեպ անարդար կլինի, մանավանդ, եթե այս ընթացքում իրենց վաստակած թվանշանը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդը։ Մարտին կարող էինք ասել, քանի որ արտակարգ վիճակ է, այս տարի թվանշան չի լինի, դուք ձեզ համար ազատ աշխատեք»։

Արդյոք նման հայտարարությունը բարձիթողի վիճակ չէ՞ր առաջացնի թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում, ռիսկային չէ՞, փորձագետն ը պատասխանեց. «Իհարկե, այդ ռիսկը կար այն ժամանակ, բայց ուրիշ տարբերակ չկար։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ինչ որոշում էլ կայացնեն, ինչ–որ մի խումբ տուժելու է։ Պարզ է՝ եթե այն ժամանակ հայտարարեին, որ թվանշան չի լինելու, մասնակցությունը կնվազեր, բայց դա էլ, այսպես ասած, ծնողներից էր կախված։ Գուցե ճիշտ տարբերակն այն էր, որ թողնվեր ուսուցչին։ Ով նշանակել էր թվանշանն այդ ձեւով փակեր, ով առանց թվանշանի էր աշխատել, որոնք կարծում եմ՝ մեծ մասն են, իրենցն էլ թող մարտի 13–ով փակվեր»։

Դպրոցներում քննություններ չեն հանձնի, թե փոխադրական դասարանների, թե ավարատական դասարանների աշակերտները։ Փորձագետն այստեղ խնդիր չի տեսնում։

«Դա նորմալ է, քանի որ քննությունն այդպես կարեւոր բան չէ, դրանով շատ բան չենք կորցնում, մանավանդ, երբ արտակարգ իրավիճակ է։ Այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այս իրավիճակում դա բավականին ռիսկային կլիներ, ընդ որում չարդարացված ռիսկ»,– պատասխանեց փարձագետը։

Փորձագետն անդրադարձավ նաեւ ընդունելության քննությունների համար միայն 1 առարկայից քննություն հանձնելու հանգամանքին՝ նշելով դրանից բխող հետեւանքները։

«Դա էլ արդեն խախտում կլիներ, քանի որ դիմորդները 1 օրում եթե 3 առարկայից քննություն հանձնեին, իրենց համար դժվար կլիներ։ Աշխարհում կան այդպիսի մոտեցումներ, երբ թեստը խառն է լինում՝ մի քանի ոլորտներից, բայց այս պարագայում դա կտրուկ փոփոխություն կլիներ, որը հաստատ դիմորդների համար լրացուցիչ սթրես կլիներ։ Այս դեպքում այլ հարց է առաջանում՝ որոշ ֆակուլտետնում լինելու է այսպիսի խնդիր՝ մեծ թվով դիմորդներ հավաքելու են բարձր թվանշաններ, օրինակ՝ օտար լեզվի ֆակուլտետում հանելու են անգլերեն լեզվի բանավորը, մնալու է միայն անգլերեն գրավոր։ Բոլորը գիտեն անգլերեն գրավորից ինչքան մարդ է 20 ստանում, հիմա ենթադրենք Ռոմանոյի համար 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի, եթե ատեստատներով նայենք, ում ատեստատի թվանշաններն ավելի բարձր է, նրան համարենք, դա էլ է սյուբեկտիվ, որովհետեւ տարբեր դպրոցներում տարբեր են թվանշանները»։

Ինչ վերաբերում է բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանությունը հեռավար տարբերակով հանձնելուն, մասնագետը դա նորմալ համարեց։

«Իհարկե էլի խնդիրներ կարող են առաջանալ օբեկտիվության եւ այլն, բայց նորից իդեալական բան այստեղ չենք կարող անկնկալել։ Ավարտական աշխատանքների հետ կապված կարծում եմ, որ հնարավոր է նվազագույն կորուստներով դա ապահովել, որովհետեւ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ հանձնաժողովը «ZOOM» հարթակում էլ կարող է գլխի ընկնել՝ այդ ուսանողն ինքնուրույն է աշխատել, թե արտագրել է կամ ասենք փողով առել է։ Երբ ուսանողը սկսում է խոսել, արդեն իր բառապաշարից զգում ես, ինքնուրույն է աշխատել, թե ոչ»։

Ինչպես են Եվրոպայում համալսարանները արտակարգ դրությամբ պայմանավորված կազմակերպում աշխատանքները, միջազգային փորձն ուսումնասիրե՞լ եք՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Նույն ձեւով՝ հեռավար։ Բուհերում քննությունների հետ կապված որոշ խնդիր կարող է առաջանալ, բայց դա էլ հնարավոր է բանավոր ձեւով անել։ Գրավոր քննությունների դեպքում կա արտագրության ռիսկ, ուսանողը կարող է ձեռքի տակ ռեսուրսներ ունենալ՝ օգտվի, բայց եթե բանավոր անենք կիսամյակային քննությունը, այդտեղ ուսանողին հարցեր ենք տալիս եւ պատասխանելուց հասկացվում է, թե ոնց է պատրաստվել։ Բուհերի վիճակն այս իմաստով ավելի բարվոք է, չէի ասի 100 տոկոս, բայց բուհերի գործը մի փոքր ավելի հեշտ է»։