Վարչապետի մամուլի խոսնակին կոչ ենք անում իր վրա չվերցնել դատարանի գործառույթները․ «Մեդիա պաշտպան»
Կոչ ենք անում վարչապետի մամուլի խոսնակին իր վրա չվերցնել դատարանի գործառույթները։ Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարությունում։
Նախաձեռնությունը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն, անդրադառնալով Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, թե երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը»:
Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, մասնավորապես գրելով. «Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում վարչապետի մամուլի խոսնակին իր վրա չվերցնել դատարանի գործառույթները, Կառավարության ունեցած «տվյալներն» էլ չհամարել դատարանի որոշում: «Նման քայլերը իրավական տեսանկյունից որևէ հիմնավորում չունեն և կարող են ուղղակի ճնշում դիտարկվել դատարանների վրա», գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար