Բելգիական համալսարանի դասախոսը մահապատժի է դատապարտվել Իրանում
Ծագումով Իրանից Բրյուսելի ֆլամանդական ազատ համալսարանի 45-ամյա դասախոս Ահմադրեզա Ջալալին Իրանում դատապարտվել է մահապատժի լրտեսության համար: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը, գրում է interfax.ru-ն:
Վճիռը պետք է իրականացվի երկու շաբաթից: Ջալալին ձերբակալվել է Իրանում 2016 թվականի ապրիլին բարեկամներին այցելության ժամանակ:
«Կարևոր հումանիտար աշխատանք իրականացնող գիտնականը դատապարտվել է մահապատժի առանց հանրային դատավարության: Դա միջազգային մարդասիրական իրավունքի սկանդալային խախտում է, որի դեմ մենք պետք է վճռականորեն արձագանքենք»,- ասել է համալսարանի ռեկտոր Քարոլինա Պաուելսը:
Դատապարտված դասախոսի գործընկերների կարծիքով՝ Ջալալին չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, և նրանք չեն հավատում, որ նա կարող էր ինչ-որ գործողություններ ձեռնարկել իրանական իշխանությունների դեմ:
Համալսարանի աշխատակիցները կարծում են, որ Ջալալիի ձերբակալության պատճառը կարող էր լինել նրա համալսարանական միջազգային կապերը, այդ թվում Իրանին թշնամաբար վերաբերող երկրների, օրինակ՝ Իսրայելի ներկայացուցիչների հետ: Բայց համալսարանում ընդգծում են, որ նրա բոլոր կապերը կրում էին զուտ գիտական բնույթ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով