Մենք էլ չենք հավատում պարգեւավճար ստացողներին եւ քավոր-սանիկներին պաշտոն տվողներին
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն մոտ երկու տարի զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը նույնիսկ երկրի համար այս դժվար եւ գերբարդ իրավիճակում շարունակում է թիրախավորել հասարակության այս կամ այն խմբին, կամա, թե ակամա երկիրը պառակտելով եւ ատելության մթոնոլորտ տարածելով:
Փաշինյանն ասում է, թե մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: «Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»,- հայտարարեց Փաշինյանը:
Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է իսկ ի՞նչ է, Փաշինյանին թվում է, թե մենք էլ հավատում ենք չարած գործերի համար բյուջեից պարգեւավճարներ, պարբերաբար եւ շատ պարգեւավճար ստացողներին, թե՞ հավատում ենք մատի մի շարժումով կրկնապատկված աշխատավարձ ստացող եւ ֆեյսբուքյան ցինիկ գրառումներ անող նախարարներին, կամ հավատո՞ւմ ենք «կոկորդիլոս բուծող», «նարկոմաֆիայի մեջքը կոտրող», գյուղապետերի հետ հանդիպել չցանկացող մարզպետներին, թե՞ քավորին նախարարությունում տեղավորող նախարարին:
Այնպես որ, ամեն ինչ միանշանակ չէ, ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ եւ ցանկացած հայտարարություն անելուց առաջ պետք է գոնե հասկանալ, թե երկրում ինչ իրավիճակ է եւ ով ում է հավատում, հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված շատ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերից եւ Լավրովի հայտարարություններից հետո:
Անկասկած, ազգին թալանելը, ստորացնելը, ծաղրելը, նրա հետ ցինիկաբար վարվելը, մարդուն ապօրինաբար կալանքի տակ պահելը, դատավորին վնգստացող անվանելը եւ նրա նկատմամբ ճնշումներ գործադրելը շատ վատ բան է եւ անհետեւանք չի կարող մնալ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ