Սա՞ է քաղաքակրթական նոր նշաձողը
Մոսկվայի Դոմոդեդովո օդանվակայանում արդեն հինգ օր Հայաստան գալու թռիչքի սպասող քաղաքացիներին օդանավակայանում ասել են, որ վաղը թռիչք կլինի դեպի Երեւան: Այս մասին ասել է օդանավակայանում գիշերող քաղաքացիներից մեկը, ավելացնելով, թե այս պահին մոտ 30 քաղաքացի է գիշերում օդանավակայանում:
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրենք քաղաքակրթական նոր նշաձող են սահմանել, խոսելով ապրիլի 24-ի միջոցառումների մասին: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ նշաձող են սահմանել այսօր ապրող, արտերկրում նեղության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնության հասնելու համար: Ի՞նչ քաղաքակրթական նշաջող պետք է սահմանվի, որ չկարողանան մեկ չարթերային թռիչք կազմակերպել Մոսկվայից Երեւան:
Իսկ օդանավակայանում ոչ միայն առողջ տղամարդիկի կան, այլ նաեւ երեխաներ, կանայք, որոնք ՀՀ հպարտ քաղաքացիներն են, որոնք երկու տարի առաջ ուրախ էին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել: Մի՞թե ամոթ չէ պետությկան համար, որ Ռուսաստանի մայւրաքաղաքից չեն կարողանում ապահովել երեսուն ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Երեւան:
Մի՞թե ստորացուցիչ չէ պետության ղեկավարի համար, որ ՀՀ հպարտ քաղաքացիներին անգամ օդանավակայանի շենքից են հանել եւ միայն աղերսանքներից հետո համաձայնել ներսում թողնել երեխաներին եւ կանանց:
Ի պատիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ասենք, որ օդանավակայանում գտնվողներին կացարան եւ սնունդ են առաջարկել, բայց նրանք չեն ընդունել, հավանաբար վախենալով, որ օդանավակայանից հեռանալու դեպքում իրենց մասին կմոռանան եւ իրենք երկար ժամանակով ստիպված կլինեն մնալ Ռուսաստանում:
Իսկ դուք ասում եք քաղաքակրթական նոր նշաձող:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ