Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաշինյանի պնդումը, թե «կարող էինք, բայց սամասուդ չենք արել», վիճելի է․ Ալումյան

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․

-Օրերս ելույթ ունենալով ուղիղ եթերում, Ն.Փաշինյանն իր խոսքի մեջ հասավ այնպիսի ծայրահեղության, որ հայտարարեց, թե իբր՝ ժամանակին, հեղափոխության թեժ պահին, ինքը թույլ չի տվել «սամասուդ անել»։ Ընդ որում, քնքշորեն հավելեց, թե՝ իմիջիայլոց, ցանկության դեպքում այսօր էլ ուշ չէ դա անել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Իրավաբանի տեսանկյունից, վարչապետի այդօրինակ հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Փաստորեն, պետության ղեկավարն իր արժանիքներից է համարում այն, որ ինքնադատաստանի չի ենթարկել, ամենակոպիտ ձևով չի խախտել քաղաքացիների որոշակի խավի իրավունքները։

Մասնավորապես՝ կյանքի իրավունքն ու խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և պատվի ու արժանապատվության ոտնահարման չենթարկվելու իրավունքը: Այս ի՞նչ պետություն ենք կառուցել, որտեղ պետության ղեկավարը պարծենում է նրանով, որ չի խախտել մարդու իրավունքների մեջ ամրագրված գլխավոր, հիմնարար սկզբունքները։

Սա՝ մեկ։ Երկրորդ. վարչապետի տեքստում ես թաքնված սպառնալիք որսացի։ Ինձ թվաց, որ պետության ղեկավարի ասածը հենց այն էր, թե որոշակի իրավիճակում կարող է և դիմել հարցի լուծման նման միջոցի։

Եվ երրորդ. «սամասուդ» բառը նշանակում է, որ դատում է ինքը, անտեսելով օրենքը։

Կցանկանայի հիշեցնել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրորդ նախագահի նկատմամբ, հենց ինքնադատաստան է։ Ամենաիսկական «սամասուդ», որովհետև դատական որոշումներն իրականում կայացնում են բնավ ոչ դատարանները. նրանք միայն հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի արդեն կայացրած որոշումը, որի ձեռքում են այս պահին կենտրոնացած ուժային բոլոր լծակները։

Իսկ այն հատուկենտ դատավորները, որոնք Փաշինյանի հետ չհամաձայնեցված որոշումներ են կայացրել, ենթարկվել են հալածանքների։ Մենք արդեն գիտենք, թե ինչ հետևանքներ էին նրանց սպասում։

Այնպես որ պարոն Փաշինյանի պնդումը, թե «մենք կարող էինք, բայց սամասուդ չենք արել», մեղմ ասած, վիճելի է։

-Արդեն ամսից ավելի է, ինչ մարտի 1-ի գործով նիստեր չեն անցկացվում: Մինչդեռ Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցն անհետաձգելի է։ Հիմա էլ ահա դատավոր Դանիբեկյանը, քիթը վիրահատելուց հետո աշխատանքի դեռ դուրս չեկած, կրկին հետաձգել է նիստը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման պահվածքը։

-Գլխավոր մեղավորը Աննա Դանիբեկյանը չէ: Նա ավելի շուտ զոհ է։ Մի կողմից՝ հասկանալի է, որ օրենքի այդչափ բացահայտ խախտման դիմելը ցանկալի չէ, ընդ որում երբ ամեն ժամը՝ 2018 թվականի հուլիսի 27-ից մինչ օրս, ինչ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, ինչպես ներքին օրենսդրության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անթաքույց խախտում է։ Աննա Դանիբեկյանը դժվար թե կցանկանար հայտնվել այն մարդու դերում, ում ձեռքերով իշխանությունը փորձում է ազատվել քաղաքական հակառակորդներից։ Այսինքն՝ իշխանության համար կրակից շագանակներ հանողի։

Մյուս կողմից, նա հասկանում է, որ եթե մի անգամ իր մեջ քաջություն գտնի կիրառելու օրենքը (իսկ նա ողջ այս ընթացքում ստիպված է եղել հակառակն անել), ապա դա հղի է անկանխատեսելի այլ հետևանքներով։

Մենք բոլորս ականատեսն ենք այն հետևանքների, որոնց բախվել են Ռոբերտ Քոչարյանի գործում օրենքը կիրառել հանդգնած դատավորները։ Այսպես, Ռ. Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատած Դավիթ Գրիգորյանը իր այդ որոշումից հետո տեռորի ենթարկվեց անմիջականորեն վարչապետի կառավարած ամբոխի կողմից։ Իշխանությունները հասան այն բանին, որ Դավիթ Գրիգորյանը պաշտոնանկ արվի, ենթարկվի քրեական պատասխանատվության։

Այս ամենից հետո Աննա Դանիբեկյանը ենթադրել անգամ չի կարող, թե ինչ կձեռնարկի վարչապետն այս անգամ, եթե հանկարծ ինքը հանդգնի օրենք կիրառել։ Այդ տեսանկյունից նա, ամեն կերպ ժամանակ ձգելով, ավելի շուտ ոչ այնքան իրավախախտ է, որքան այսօր տիրող իրավիճակի զոհերից մեկը։

Իսկ գլխավոր իրավախախտը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, որը մեկ ամիս առաջ մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցը նույն դատարանի մեկ այլ դատավորի քննությանը հանձնելու պահանջով, ինչպեսև պահանջում է օրենքը:

Այս առնչությամբ կա նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որը հաշվի չառան։ Երբ գա քարերը հավաքելու ժամանակը, այս մեկամսյա դատական անօրինության գլխավոր մեղադրյալը պետք է դառնա հենց Արթուր Մկրտչյանը։ Ասենք, ոչ ոք չի խուսափի քրեաիրավական պատասխանատվությունից՝ այն ամենի համար, ինչ արվեց այս ամսվա ընթացքում։

–Ի՞նչ կանխատեսում ունեք, տեղի կունենա՞ արդյոք նիստը մայիսի 8-ին:

-Ինձ ոչ ոք մայիսի 8-ի նիստի մասին ոչինչ չի ասել։

-Եվ վերջին հարցը. անցած շաբաթվա վերջին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2019 թվականին» զեկույցը, որտեղ Հայաստանում թույլ տրված խախտումների մասով նշվում է, թե ինչպես է վարչապետը 2019 թվականի մայիսին, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելուց հետո, հրապարակավ քննադատել դատավորներին այդ որոշման համար և իր կողմնակիցներին կոչ արել շրջափակել դատարանների շենքերը: Սակայն այս աղաղակող միջադեպը զեկույցում ներկայացված է շատ համեստ, սեռական փոքրամասնությունների իրավունքների, գենդերային քաղաքականության ու այլևայլ թեմաներով քննադատության շարքում...

-Ես չեմ կարող ասել, թե Amnesty International-ը այդ առնչությամբ ինչ-որ բան խախտել է:

Դա միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն իր հայտարարությունների ու եզրակացությունների ձևաչափի վերաբերյալ որևէ պարտավորություն չունի։ Համամիտ եմ, որ հրապարակված քննադատությունը բովանդակում է բացարձակ տարբեր տրամաչափի խնդիրներ, որոնք ներկայացված են ստորակետով, ինչ-որ միջինացված ցուցանիշներով։

Իրականում նույնիսկ Աֆրիկայում որևէ ցեղի առաջնորդ իրեն թույլ չէր տա այն, ինչ արեց XXI դարում Նիկոլ Փաշինյանը, շրջափակելով դատարանների շենքերի մուտքերը։ Եվ Փաշինյանի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն այն ժամանակ հասկացան, որ դա բացահայտ հանցագործություն է, և չարձագանքեցին. եկան միայն որոշ պատգամավորներ ու վարչապետի մերձավոր շրջապատի մարդիկ։

Նկատեք, որ Փաշինյանի նույնիսկ նվիրված երկրպագուներն այդ օրը չեկան, չցանկացան մասնակցել դատարանների արգելափակմանը։ Եվ այն, որ այս խնդիրը Amnesty International-ը համեմատել ու նույն շարքում է դրել այլ, շատ ավելի առօրեական հարցերի հետ, անկեղծ տարակուսանք է առաջացնում: