Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակի վերաբերյալ վերջին՝ աղմկահարույց հայտարարության ու դրան հաջորդած բուռն քննարկումների ֆոնին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հիշեցրել է 21.06.2004թ. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում երկրորդ նախագահի պատասխանը ադրբեջանական պատվիրակության անդամին։
Տեսանյութը վերնագրվել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»:
«Ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Այո, աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ ենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի, որովհետև այն երբեք չի եղել Ադրբեջանի անկախ պետության կազմում, իսկ անկախություն դուք ստացել եք ղարաբաղցիներին զուգահեռ։ Այո, ես հպարտանում եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտանում եմ այն արդյունքով, որը մենք այսօր ունենք»,– ասել էր Ռոբերտ Քոչարյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ