ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել առանց արտաքին միջամտության. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության:
Ինչպես հաղորդում է բելառուսական «Բելտա»-ն, այս մասին Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկալի է, որ մեր խնդիրներն ինքներս լուծենք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում, որպեսզի այլ երկրների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը չլինի: Մենք առավել ևս կարող ենք լուծել այդ խնդիրները Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց արտաքին միջամտության»,- ասել է Լուկաշենկոն:
Նա կարծիք է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել ազգային շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ այս հարցում շատ բան կախված է անվտանգության խորհրդի քարտուղարներից:
Աղբյուրը՝ Artsakhpress.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար