Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է ․ Հրաչյա Հարությունյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան այսօր կորոնավիրուսի հետ կապված միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերով` երկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները: Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է, չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին:

Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է:

Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է լինեն կոնկրետ արձագանքներ գործի ապօրինությունների հետ կապված, այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանշի վրա:

Անկեղծ ասած ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է՝ համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները:

Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, դրանք բոլորը բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ:

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հարցում հասարակական կարծիքն ու իշխանության քայլերն իրար համապատասխանում են: Օրինակ միայն ձեր` մշակույթի ասպարեզում տեսանք, որ բազմաթիվ մտավորականներ կոչով հանդես եկան: Նույնն է նաև քաղաքական գործիչների շրջանակներում:

Այո, և իմ ստորագրությունը կար հենց առաջին ցուցակում, որը ներկայացրել էին մի խումբ մտավորականներ, արվեստի ու քաղաքական գործիչներ: Բոլորիս պահանջը մեկն էր` փոխել խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նախագահին:

Այնուհետև դա շարունակվեց և շատ ու շատ մարդիկ միացան այդ կոչին: Իրենց երաշխավորությունը հայտնեցին Արցախի ներկա ու նախկին նախագահները, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանի բազմաթիվ մտավորականներ, անվանի գործիչներ, բայց միևնույն է, պահանջը մնաց անպատասխան:

Այս կոչին միացան նաև արվեստի ավելի քան 60 ներկայացուցիչներ, որոնք, ի զարմանս ինձ, արժանացան քննադատության, քանի որ ինքս ականատեսն եմ եղել, թե ինչպես տարիներ շարունակ նրանք մեղադրվել են իշխանության կողքին լինելու համար. այս դեպքում նրանք կանգնեցին ոչ թե իշխանության, այլ մի մարդու կողքին, որը գտնվում է անազատության մեջ:

Ես կարծում եմ, որ նրանց այս արարքը միմիայն մեծ հարգանքի է արժանի:

Իր կոչն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եթե այսքան կոչերը շարունակեն մնալ անպատասխան, վերստին կհամոզվենք, որ նախագահի նկատմամբ իրականացվում է անձնական հաշվեհարդար: