Եւ նա մահացել է կորոնավիրուսի՞ց
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Ըստ պաշտոնական հաղորդման, 58-ամյա հիվանդը մահացել է կորոնավիրուսից:
Այսպիսով, վիճակագրությունում նշվում է, որ Հայաստանում եւս մեկ մարդ մահացավ կորոնավիրուսից: Եւ չնայած նույն պաշտոնական հիվանդությունում նշված է, որ մահացածն ունեցել է տարատեսակ ծանր հիվանդություններ, այսուհանդերձ, ժողովրդի մոտ տարածվում է, որ եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից:
Իսկ մահացածը ունեցել է երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր կաթված` ST էլեւացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո նրա մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Բայց վիճակագրությունում արդեն ամրագրվել է, որ Հայաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար