Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Քննիչները, դատախազները, դատավորները. այսօր ամեն մեկն իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը

Օրեր առաջ ես մտավախություն էի հայտնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նույն համառությամբ առաջ է տանելու 2018-ի իր պատկերացումները՝ խլել, բռնել, դատել, ազգայնացնել։ Մտահոգություն կար, որ հնչեցվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է հրահանգ, մոտիվացիա, որը դրդելու է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին՝ հարուցել նոր քրեական գործեր, ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի, օրինականության սահմանները։

Այսօր իմ մտավախությունը, ցավոք, իրականություն է դառնում։ Վերջին օրերին մեկը մյուսի հետևից հայտարարվեց նոր քրեական գործերի մասին. նոր կասկածյալներ, նոր մեղավորներ կամ՝ հին մեղավորներ, բայց՝ արդեն նոր քրեական գործերի շրջանակներում։ Մարդիկ մամուլից են տեղեկանում, որ կա հարուցված քրեական գործ, որ իրենք մեղադրյալ են կամ գտնվում են հետախուզման մեջ։

Իշխանությունը տրվեց գայթակղությանը՝ աճող լարվածության պայմաններում դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Իրավապահներին տրվեց ինդուլգենցիա՝ գործելու ազատ, չկաշկանդվել օրինականության պահանջներով։
Իշխանությունը մտահոգված է, և սա հասկանալի է. Հայաստանը մտնում է սոցիալական ծանր լարվածության փուլ։ Բայց մտածել, որ քրեական գործերով կարելի է բավարար գումարներ հետ բերել ու լուծել տնտեսական խնդիրները, անլուրջ է։ Մտահոգությունը և խուճապը տարբեր հասկացություններ են։ Իշխանության այս պատկերացումները տնտեսության համար ունենալու են կործանարար ազդեցություն։ Որպես այդ ամենի հետևանք՝ քանդվելու են աշխատող տնտեսական շղթաները, և կրկին տուժելու են հասարակ, աշխատավոր մարդիկ։

Կա պատվիրատու՝ քաղաքական իշխանությունը, կա կատարող՝ իրավապահները, փորձ է արվելու ապահովել դյուրահավատ հանդիսատես։ Բայց լեփլեցուն հրապարակներ արդեն չեն լինելու։ Հարյուր հազարավոր նոր ընտանիքներ հայտնվելու են չքավորության եզրին. նրանց պետք է լինելու աշխատանք և եկամուտ, և ոչ՝ քրեական գործեր կամ ուրիշի գույքի բռնագրավում։

Այս գործերով, որոնց նպատակային հանրային հնչեղություն է տրվում, ձևավորվում են անհիմն սպասումներ, թե սա բերելու է բյուջեի արագ համալրմանը։ Բայց գոնե մի քիչ տեղյակ մարդիկ գիտեն, որ դա այդպես չէ, առավել ևս, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց որոշակիություն՝ ետ բերված գումարների, դրանց տեղաբաշխման և ծախսման որոշումների կայացման վերաբերյալ։

Բռնագրավելու, խլելու քաղաքականությունը սերմանելու է թշնամանք և վրեժ՝ մի քանի սերունդ առաջ։ Այս քայլով սերունդներ են հայտնվելու լուրջ հակամարտության մեջ։ Կառավարությունները կգան, կգնան, բայց մի քանի սերունդ ապրելու է խորը կոնֆլիկտի պայմաններում, թե՝ ով ումից ինչ խլեց։

Վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքը նախապատրաստվում է օրենքները հարմարեցնելով, ամեն օր իրավունքի մի նոր սահմանափակում է մտցվում, ԱԺ իշխանական մեծամասնությունը լուռ դակում է։ Հայաստանում սկսում է մոլեգնել իրավապահների համաճարակը։ Վստահաբար՝ իշխանության նույնիսկ նեղ շրջանակներում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա բերելու է լուրջ պրոբլեմների՝ թե երկրի համար, թե իշխանության։ Ի՞նչ կարող են անել նրանք. կարող են սկսել առարկել, խոսել, կարծիք հայտնել։ Այս շրջանի պատասխանատվությունը նաև իրենցն է։
Մինչ հասարակությունը փակված է տներում, իշխանությունը նոր օրակարգ է առաջ տանում և երկրում նոր մթնոլորտ ձևավորում։ Ընդունվող օրենքները և իրավապահներին տրված՝ աջ ու ձախ գործելու հրահանգը երկիրը նոր փուլ են մտցնում։

Առաջանում է բնական անհրաժեշտություն՝ իրավական ամենաթողության դեմ պայքարում ստեղծել նոր գործիքներ, ավելի նոր ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Փաստաբանական համայնքը, մեդիան, քաղաքական կուսակցությունները, հանրային և քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը, և ընդհանրապես հասարակությունը, պետք է արձագանքի։

ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին շեղել տնտեսության գլոբալ և սովորական քաղաքացու՝ օրվա խնդիրներից։

Իրավական ամենաթողության շղթայի բոլոր օղակներում շատերն արդեն իսկ գիտակցում են, որ կրելու են պատասխանատվություն, և իրենց վախի մասին կիսվում են մասնավոր զրույցներում։ Իրենց համար էլ պարզ է, որ կարճ ժամանակ հետո այլևս չեն կարողանալու ասել՝ իսկ մենք ի՞նչ կարող էինք անել։ Հնարավոր չի լինելու խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով քաղաքական իշխանության վրա։

Քաղաքական հրահանգը այլ բան է, «իրավական ընթացակարգերով» իրագործումը՝ այլ։ Քննիչները, դատախազները, դատավորները՝ այսօր ամեն մեկը իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը։ Իսկ այսօր պահանջվում է մեկ պարզ բան՝ մնալ օրենքի և իրավունքի սահմաններում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»