Այսօր Մշակույթի միջազգային օրն է
Մշակույթի միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ապրիլի 15-ին։ Այն հիմնադրվել է 1935թ․ ապրիլի 15-ին «Արվեստի ու գիտական հաստատությունների եւ պատմական հուշարձանների պաշտպանության մասին» պայմանագրի ընդունման պատվին, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես «Ռերիխի պակտ»։
Պակտի ստորագրման ամսաթիվը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998թ․ հանդես է եկել Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որն էլ հիմնադրվել է դրանից երկու տարի առաջ՝ Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Սա հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունը ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության, կրոնի ձեռքբերումների պաշտպանությանն ու բազմապատկմանը։ 2008թ․ Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի, Լիտվայի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվել է ապրիլի 15-ը Խաղաղության դրոշի ներքո Մշակույթի համաշխարհային օր հաստատելու Միջազգային շարժումը։ Այսօր տոնը նշվում է աշխարհի տարբեր երկրներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով