Ավինյանը եւ Բարոն Մյունհաուզենը կամ հերթական ֆենտեզին
Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ԱԺ-ում ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները որեւէ միջոցառում չձեռնարկեին:
«Հոսպիտալացման ծանր դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8200-ի: Ես նկատի ունեմ ծանրագույն դեպքերը, իսկ Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ: Այդ սցենարի դեպքում կոնկրետ այսօր մենք կունենայինք Երեւանում վարակված 30 հազար անձ, եւ հարյուրավոր մահեր»,- ասաց Ավինյանը:
Ավինյանը ֆենտեզի ժանրում կարող է հաջողություններ ունենալ: Նա նաեւ կարող է իրեն փորձել սարսափ ժանրում: Իր մոտ լավ է ստացվում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինչպես ժամանակին բարոն Մյունհաուզենին, այնպես էլ հիմա՝ Ավինյանին, շատերը հավատում են, ոմանք էլ անգամ վստահ են, որ նա անգամ մեղմ է նկարագրում վիճակը, եւ որ վարակվածները կարող էին շատ ավելի շատ լինել:
Կա մի կարեւոր հանգամանք, եթե Մյունհաուզենն իր երեւակայությանը զոռ էր տալիս բուխարիկի մոտ՝ ընկերներին շրջապատում, ապա Ավինյանը նույնը անում է Ազգային ժողովում, լինելով պարետ:
Հիմա պատկերացնո՞ւմ եք ով է Ավինյանը: Նա հերոս է: Նա հարյուրավոր կյանքեր է փրկել:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար