Իռացիոնալ խանդ. Իշխանության նոր հրահանգը
Արդեն իսկ կա համատարած ընկալում, որ կոպիտ սխալներ են թույլ տրված համաճարակի դեմ պայքարում։ Բոլոր մասնագետները, տնտեսագետները փաստում են, որ մեծ սոցիալական լարվածություն է կուտակվում, որը ցանկացած լուծում կարող է ստանալ։
Այս պայմաններում իշխանությունը, որպես թիրախ է ձևակերպել այն մարդկանց, որոնք այս ընթացքում հրապարակայնորեն խորհուրդներ են տվել իշխանությանը, հանդես են եկել մասնագիտական առաջարկներով, լուծումներ են առաջ քաշել։ Սա արել են օգտակար լինելու միակ մղումով։
Սակայն պարզվում է, որ լսելու և գնահատելու փոխարեն Փաշինյանի իշխանության առանցքային մոտիվացիան խանդն է։ Ես տապալեցի, իսկ քո խորհուրդները ավելի են ընդգծում իմ տապալումները։ Այս խանդը պետական մտածողության հետ որևէ աղերս չունի։ Սա անձի պաշտանմունքի գերդրսևորում է։
Չի բացառվում, որ իրավապահներին և հայտնի ՊՈԱԿ-ին հրահանգվելու է սկսել թունավորել այդ գործիչների կյանքը։ Իրավապահներ և ֆեյքեր. իշխանության երկու հենասյուները։ Նրանք են այսօրվա իրականության մոդերատորները։ Այդ ընթացքում պետությունը ավելի է մխրճվելու պրոբլեմների մեջ, հասարակության միջի լարվածությունը ավելի է ուժգնանալու։ Ու դա ոչ մի լավ բան չի խոստանում ոչ պետությանը, ոչ՝ իշխանությանը։
Իշխանությունը փոխանակ այս ճգնաժամի փուլում վերանայի իր մի քանի ծրագրային խիստ վտանգավոր տեսակետները, փորձի լսել, համախմբել գրագետ և ունակ մարդկանց, շրջանակների, գնում է նրանց կյանքը թունավորելու ճանապարհով։
Կկանչեն ՀՔԾ, ԱԱԾ, Հ1-ով մի երկու սյուժե կսարքեն, 1in.am-ում մի երկու հոդված, հետո՞....։ Հետո էլի կմեծանա լարվածությունը, խնդիները չեն լուծվի, պետությունը առաջ չի գնա։ Կմնա իշխանություն և հարյուր հազարավոր կիսաքաղց, սնանկացած մարդիկ։ Եվ իշխանությունը կմնա մենակ՝ դեմ առ դեմ այս խնդիրների առաջ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար