Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Կորոնավիրուսային հարցեր առանց պատասխանի ակնկալիքի

Դեռ կան մարդիկ, որոնք սպասում են կորոնավիրուսով վարակվածների մասին պաշտոնական հաղորդագրությանը: Ավելին, նրանց մի մասն իր պարտքն է համարում այդ թվերը հրապարակել նաեւ ֆեյսբուքյան իր էջում: Դեռ կան մարդիկ, որոնք սարսափում են անգամ մոտակա խանութ գնալ եւ մնում են տանը: Դեռ շատ են նրանք, որոնք վստահ են, որ Իտալիայում ամեն օր կորոնավիրուսից հարյուրավոր, անգամ հազարավոր մարդիկ են մահանում: Շատ են նաեւ նրանք, որոնք հավատում են, որ հրազենային վնասվածքով մարդը մահանում էչ թե ստացած վերքերից, այլ հենց կորոնավիրուսից:

Հիմա այսպես է, բայց կան նաեւ մարդիկ, որոնց մոտ հարցեր են առաջանում, որոնք, ամենայն հավանականությամբ, մնալու են անպատասխան: Այսպես, ո՞ր տրամաբանությամբ էր մինչ օրս արգելվել գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության, ձկնորսության, հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման ոլորտների գործունեությունը եւ ո՞ր տրամաբանությամբ է այն թույլատրվելու այսօրվանից:

Իսկապես, ի՞նչ է փոխվել: Ոչինչ: Ինչպես պնդում էիք, որ կորոնավիրուսը վխտում է, այնպես էլ շարունակում է վխտալ, եւ որ ամենակարեւորն է՝ ասում եք, որ այն անվերահսկելի է:

Ի վերջո ո՞վ է պատասխանելու այս հարցին, թե ինչո՞ւ էին այս ոլորտների գործունեությունն արգելված, եւ ինչու է հիմա թույլատրելի:

Պատրաստվում են ապրիլի 20-ից թույլատրել տեքստիլ արդյունաբերության գործունեությունը: Եւ կրկին հարցեր. ի՞նչ գիտեք, թե ապրիլի 20-ին համավարակային վիճակն ինչպիսին է լինելու, եւ ինչու էիք մինչ օրս արգելել այս ոլորտի գործունեությունը:

Վերջապես, ո՞վ էր որոշել, որ այս ընթացքում, օրինակ, հսկա սուպերմարկետները կարող էին գործել, իսկ ահա տնտեսական խանութները՝ ոչ, եւ ինչու դրանք պետք է աշխատեն հենց ապրիլի 20-ից եւ ոչ այսօրվանից:  

Եւ եթե մտադիր եք թույլատրել այս ոլորտների գործունեությունը, ապա ո՞րն է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իմաստը՝ այն էլ մեկ ամսով:

Արդեն իսկ պարզ է, որ այսօրվանից թույլատրվելու է տնտեսական գործունեությունը մշակող արդյունաբերության հատվածում, ծխախոտային արտադրատեսակների ոլորտում, ցեմենտի, կրի, գիպսի եւ գաջի արտադրության հատվածում: Միաժամանակ թույլատրվելու է բետոնից, ցեմենտից եւ գիպսից շինվածքների արտադրությունը, ինչպես նաեւ մետաղե կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը:

Եւ կրկին հարցեր ու հարցեր: Օրինակ, ինչով է անվտանգ ծխախոտի արտադրությունը, իսկ ինչով վտանգավոր հրուշակեղենի արտադրությունը կամ տնտեսական խանութների աշխատանքը:

Ամենակարեւոր հարցը՝ ո՞վ է պատասխան տալու այս ընթացքում տնտեսությանը ծանր հարված հասցնելու համար: Ո՞վ է ապացուցելու, որ այս կաթվածահար վիճակը նպաստեց վիրուսի տարածման կանխարգելմանը:

Հայաստանն, անկասկած, չպետք է գնար այն ճանապարհով, որն ընտրեցին աշխարհի գերհզոր երկրներից շատերը, քանի որ մենք, մեղմ ասած, աղքատ երկիր ենք՝ թույլ տնտեսությամբ: Մենք պետք է ընտրեինք շվեդական տարբերակը: Եւ հիմա պետք է ամբողջովին հրաժարվել կարանտինից, վերադառնալ նորմալ կենսագործունեության եւ փորձել շտկել իրավիճակը, չնայած դա շատ-շատ դժվար է լինելու:

Շվեդիան կարանտին չունի ու ավելի վատ վիճակում չէ, քան մյուս երկրները: Դժվար է ասել, թե ինչու Հայաստանի կառավարությունը գնաց տնտեսությունը ոչնչացնելու, մարդկանց աղքատացնելու ճանապարհով եւ անգամ չքննարկեց շվեդական տարբերակը, իսկ հիմա ընտրովի մոտեցում է ցուցաբերում, առաջացնելով բազմաթիվ հարցեր:

Ի դեպ, 2008-2009 թվականների ճգնաժամը մենք, մեծ հաշվով այդպես էլ չհաղթահարեցինք, իսկ թե ի՞նչ է մեզ սպասվում այս ճգնաժամից հետո, արդեն իսկ պարզ է, բայց ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, արդեն այդքան էլ պարզ չէ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am