Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է։ Առ այսօր մենք չունենք պաշտոնական սպառիչ պատասխաններ։ Զավեշտն այն է, որ չունենք նաև հստակ հարցեր։ Ի վերջո, ի՞նչ սանկցիաների, ի՞նչ արգելքների մասին է խոսքը, ի՞նչ է որոշել ЕASA-ն, ի՞նչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար։ Եվ, վերջապես, ի՞նչ պետք է անել։

Կարևոր է հիշել, որ խոսքը 2 սահմանը մշտապես փակ, կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի մասին է։ Իսկ համաճարակի պայմաններում փակ են ընդհանրապես բոլոր սահմանները։ Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։ Այս պայմաններում ավիացիաի շուրջ ծագած և ծագող հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով։

Իշխանությունները, օր առաջ պաշտոնական սպառիչ պատասխաններով հստակություններ մտցնելու, լուծումներ առաջարկելու փոխարեն, իրենք են գեներացնում ցածրորակ բամբասանքի ժանրը. էլի՛ «նախկիններ», աֆրիկյան պետություններ, զենքի վաճառք և այլն։ Որդեգրված զրոյական պատասխանատվության մոդելը, երբ ամեն ինչում մեղավոր են ուրիշները, միայն թե ոչ՝ ես, կարող է երկրի համար ծանր հետևանքներ ունենալ։

Կարևորելով ավիացիայի նշանակությունը մեր երկրի համար, կարևորելով EASA-ի գնահատականները, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և խելամիտ լուծումներ գտնելու համար՝ մենք առաջարկում ենք ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար։

Սա է ճանապարհը՝ դադարեցնելու կենցաղային պարզունակ քննարկումները և խնդիրը խորքային լուծումների գործնական հարթություն տեղափոխելու համար։

Կան մի շարք հարցեր, որոնք ունեն ուսումնասիրման և պատասխանների կարիք.

1. EASA-ի արգելքների պատճառները, ռիսկերը, կարգավորման հնարավորությունները։

2. Պարզել, թե որ՛ պաշտոնյաների և կառույցների անգործության պատճառով է ստացվել այս վիճակը։

3. Բացահայտել հայտնի լոուքոստերների հետ գործարքի ողջ ծավալը։ Ինչպե՞ս և որքա՞ն է պետությունը փոխհատուցում այդ ավիաընկերություններին։

4. Ինչո՞ւ լոուքոստերների օդանավակայան չընտրվեց Գյումրին, ինչը կդառնար Գյումրիի զարգացման մեծ խթան։ Ինչո՞ւ պետությունը համաձայնեց թռիչքները իրականացնել Երևանից։

5. Արդյո՞ք Երևանից լոուքստերներների թռիչքները չեն բերելու դասական ավիաընկերությունների հետ խնդիրներին։

6. Ճի՞շտ է արդյոք, որ որոշ խոշոր ավիաընկերություններ սպառնացել են դադարեցնել թռիչքները դեպի Երևան կամ նույնիսկ միջազգային դատարանում վիճարկել Հայաստանի իշխանությունների քայլերը՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։

7. Լոուքոսթերների թռիչքները Երևան և խոշոր դասական ավիաընկերությունների թռիչքների հնարավոր նվազումները, արդյո՞ք կոմերցիոն ռիսկեր չեն պարունակում Զվարթնոց օդանավակայանի համար և արդյո՞ք չեն վտանգում «Զվարթնոցի» ընդլայնման, նոր տերմիալների կառուցման ծրագրերը։ Մի բան, որ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։

8. Դեռ երկար ժամանակ իտալական և եվրոպական մի շարք ուղղություններով տուրիզմի և թռիչքների կոլապսի պատճառով ինչ հեռանկար է սպասում լոուքոստերների հետ համաձայնությանը։ Արդյո՞ք պետությունը կրելու է վնասներ։

9. Ուսումնասիրել և հասկանալ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականի հրաժարականի պատճառների էությունը, խորքային խնդիրները՝ հաշվի առնելով, որ նա եղել է ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարի հետևորդներից և միշտ բարձրաձայնել է դրա կարևորության մասին։

10. Ի վերջո հասկանալ՝ ի՞նչ ենք մեր պետությունը մտածում ազգային ավիափոխադրող ունենալու խնդրի մասին, ե՞րբ կսկսվեն այս հարցի շուրջ մասնագիտական, ոչ սոցցանցային և սիրողական քննարկումներ, ինչպիսի՞ հեռանկարներ ունի այս հարցի լուծումը, ինչպիսի՞ն է պետության պաշտոնական մոտեցումն այս խնդրին։ Ակնհայտ է, որ կա մասնագիտական կարծիքների բաժանում. Մեզ պետք՞ է ազգային ավիափոխադրող, թե՝ ոչ։ Եթե այո՝ ինչ է արվում այդ ուղղությամբ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»