Թրամփը հոգեբույժների հետ քննարկել է, թե ինչպես է COVID-19-ը ազդում քաղաքացիների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարյուրավոր հոգեբույժների, հոգեբանների եւ հասարակական գործիչների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ քննարկել է, թե ինչպես է կորոնավիրուսի համաճարակն ազդում ամերիկացիների հոգեկան առողջության վրա, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը խոստովանել է, որ մեծ թվով ամերիկացիներ դժվարությունների են բախվում, այդ թվում` միայնության` սոցիալական հեռավորության պահպանման պատճառով, հուսահատության` աշխատանքի բացակայության պատճառով, անհանգստության` վիրուսի վտանգի պատճառով եւ վշտի` մտերիմների կորստի պատճառով: Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, թերապևտներին եւ հոգեկան առողջության ոլորտի շատ այլ մասնագետներին` տեսակոնֆերանսների ձեւաչափով իրենց ծառայությունները մատուցելու համար»,- հայտնել է Սպիտակ տունը:
Կոնֆերանսին մասնակցել են առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր կնոջ` Կարենի հետ:
Սպիտակ տունը հիշեցրել է, որ 400 միլիոն դոլար է հատկացվել հոգեբանական եւ հոգեբուժական ծառայությունների համար` ամերիկյան տնտեսությանն աջակցության ավելի քան 2 տրիլիոն դոլարի փաթեթի շրջանակներում, որն ընդունվել էր Կոնգրեսի կողմից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում