Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կախված չէ ընտրություններից. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ մարտի 31-ին այնտեղ կայացած ընտրություններից: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը: Այս հայտարարությունը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա` Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշել է նա:
«Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից»,- ասել է Զախարովան:
Նշենք, որ Ղարաբաղում ընտրությունների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունները համանախագահներն «ընդունում են ի գիտություն»:
Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են անցկացվել: Դրանց արդյունքների հիման վրա հայտարարվել է երկրորդ փուլի մասին, որը կկայանա ապրիլի 14-ին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ