Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանից 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում: Նրա խոսքով` հայցի պատճառը վարչապետի` պաշտպանության բյուջեն ավելացնելու մասին հայտարարություններ են, որոնք նա հնչեցրել է մարտին։
Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Արամ Հարությունյանն իրենց թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են բանակի զարգացմանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ