Եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա արտակարգ դրության ռեժիմը կթուլանա
Եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա կառավարությունը կսկսի արտակարգ դրության ռեժիմի թուլացման մարտավարություն վարել։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։
«Վիճակագրությունը մեզ հուշում է, որ, հնարավոր է՝ սահմանափակումների մեր քաղաքականությունը արդյունավետ է եւ խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ եւ լրջությամբ պահել սահամանափակումները, որ կարողնանաք երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնավարություն տա»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այս պահին Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների միայն մի մասն է օգտագործվում։
«Առողջապահական համակարգի լարվածությունը նվազել է մի փոքր, համակարգը ադապտացվել է։ Այսօրվա դրությամբ 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք եւ կարող ենք ասել, որ նաեւ լավ է նրանով, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք, երկու հոգի, որ ծայրահեղ ծանր էին, ավելի լավ վիճակում են»,- հավելեց վարչապետը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ