Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Կորոնավիրուսային տարօրինակ եւ հարցեր առաջացնող վիճակագրություն

Ապրիլի 5-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների տասնյակը հետեւյալ տեսքն ունի: Ներկայացված է վարակվածների եւ մահացածների թիվը ըստ պաշտոնական վիճակագրության:

Մենք այս թվերի կողքին նշել ենք նաեւ, թե երկրի բնակչության քանի տակոսն է հիվանդ եւ հիվանդների որ տոկոսն է մահացել: 

ԱՄՆ                 332594   0,1%       9504    2.86% 
Իսպանիա        130759   0.28%   12418    9.50% 
Իտալիա           128948   0.21%   15887   12.32% 
Գերմանիա       100009   0.12%       575     0.57%     
Ֆրանսիա           89953   0.13%     7560     8.40% 
Չինաստան        81669   0.006%   3329    4.08% 
Իրան                  58226   0.07%      3603    6.19%     
Մեծ Բրիտանիա 47806   0.07%      4934   10.32%  
Թուրքիա            27069   0.03%        574     2.12% 
Շվեյցարիա         21100   0.25%        715     3.38%

Այսպիսով, այն երկիրը, որը աշխարհով մեկ տարածեց այս վիրուսը, որը ստացել է կորոնավիրուս անվանումը, վարակակիրների թվով աշխարհում ընդամենը չորրորդն է, այն դեպքում, երբ ունի ամենամեծ բնակչությունը: Սա պետք է հարցեր առաջացնի նրանց մոտ, ովքեր հավատում են կորոնավիրուսի գոյությանը:

Ավելին, Չինաստանում այս վիրուսը այդպես էլ չտարածվեց: Ուշադիր նայեք աղյուսակին: Չինաստանի բնակչության միայն 0.006 տոկոսն է վարակվել կորոնավիրուսով: 

Վարակակիրների բացարձակ թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, բայց այստեղ հիվանդ է բնակչության ընդամենը 0.1 տոկոսը: Իսկ որտե՞ղ է, ըստ պաշտոնական տվյալների, առավել տարածված կորոնավիրուսը: Պարզվում է այդ երկրներն են Իսպանիան, Իտալիան եւ Շվեյցարիան:

Լրահոսերում անդադար կլսեք Իտալիայի մասին, մի փոքր Իսպանիայի, բայց Շվեյցարիայի մասին գրեթե չեն խոսում: Սա եւս տարօրինակ է, քանի որ դատելով պաշտոնական վիճակագրությունից կորոնավիրուսը Իսպանիայից հետո առավել շատ տարածված է հենց այս երկրում:

Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 12 տոկոսը մահացել է, իսկ ահա Շվեյցարիայում այս ցուցանիշն ընդամենը 3.4 տոկոս է: Սա եւս տարօրինակ է, քանի որ Իտալիան առողջապահության մակարդակով, մեղմ ասած, աշխարհում վերջինը չէ եւ Շվեյցարիային այնքան էլ չի զիջում:

Տարօրինակ է Գերմանիայի վիճակագրությունը: Այստեղ հիվանդ է բնակչության 0.12 տոկոսը, իսկ որ ամենահետաքրքիրն է, մահացել է հիվանդների ընդամենը 0.57 տոկոսը: Ո՞վ կարող է պնդել, որ Գերմանիայում առողջապահական համակարգն ավելի լավն է շվեյցարականից կամ ֆրանսիականից: Գրեթե ոչ ոք, բայց չգիտես ինչու Իտալիայում հիվանդների մոտ մահացությունը շատ մեծ է, իսկ ահա Գերմանիայում՝ անահմեմատ քիչ: 

Կորոնավիրուսի վիճակագրությունը միայն հարցեր ու հարցեր է առաջացնում, որը մի օր ցնցակաթվածից եւ տնից դուրս եկած ժողովուրդը տալու են նրանց, ովքեր պարտավոր են պատասխանել այս եւ շատ ու շատ այլ հարցերի: Եւ ամենակարեւոր հարցը՝ այդ ի՞նչ հիվանդություն է, որի գոյությունը տեստով են որոշում, այն էլ առանց ստուգված, առանց փորձարկման երկար ճանապարհ անցած տեստերի:

Հիմա դեռ հարցերի ժամանակը չէ: Հիմա մնում են տանը, ու այդպես էլ չեն հասկանում, թե ինչու են մեկ ասում դիմակ կրեք, հետո, թե մի կրեք, հետո թե ուզում եք կրեք, ուզում եք՝ մի կրեք:

Հիմա Հայաստանի մասին: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ է 822 մարդ: Սա բնակչության 0.04 տոկոսն է: Այս ցուցանիշով մենք մի փոքր գերազանցում ենք Թուրքիային, մի փոքր զիջում Մեծ Բրիտանիային, Իրանին եւ շատ անգամ զիջում ԱՄՆ-ին, Իսպանիային, Շվեյցարիային, Իտալիային:

Մահացել է հիվանդների 0.85 տոկոսը: Սա մոտ է Գերմանիայի ցուցանիշին: Պատկերացնո՞ւմ եք, մեր առողջապահական համակարգն ավելի լավն է ամերիկյանից, իսպանականից, իտալականից, ֆրանսիականից եւ բրիտանականից:

Ի դեպ, տարօրինակ է, բայց կորոնավիրուսով հիվանդները շատ են մահանում հատկապես Մեծ Բրիտանիայում: Այս երկրում տասը հիվանդից մեկը մահանում է: Այս ցուցանիշով Մեծ Բրիտանիան զիջում է միայն Իտալիային:

Ահա այսպիսի տարօրինակ եւ հարցեր առաջացնող վիճակագրություն:

Վարդան Մխիթարյան

Top-News.am