Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Երբ մեծ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները․ Սեւակ Հակոբյան

Ընդամենը մեկ մարդ կա, որ արդեն երկու տարի է՝ ազդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումների վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները» գրառման մեջ նշում է Yerevan.today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Գուցե այսօր մեր կառավարությունն աշխատեր մարդավարի, և մենք էլ դժգոհելու քիչ բան ունենայինք, եթե Փաշինյանը գլխավոր բան ու գործը չհամարեր իր ողջ ռեսուրսներով էդ ՄԵԿ մարդու դեմ անպտուղ պայքարը: Ինչո՞ւ անպտուղ պայքար. Որովհետև երկու տարում կարողացել է ընդամենը երկու բան անել՝


1. Կալանավորել

2. Պահել կալանքի տակ:

Այսքան բան: Խոսքը, ցավոք և բնականաբար, Հայաստանի երկրորդ նախագահի մասին է: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է արդարադատության համակարգը վարի տալ հանուն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելուն: Նա պատրաստ է Հայաստանի սոցիալական բեռը մեծացնել հանուն էդ մեկ մարդուն ճաղերի հետևում պահելուն, նա պատրաստ է Հայաստանը գցել դրսի բանաձևերի տակ, համեմատվել դիկտատորների հետ, անգամ՝ եվրադատարանում գործեր պարտվել ու բազմամիլիոնանոց գումար դուրս գրել պետական բյուջեից հանուն էդ մի փոքր, բայց իր համար կյանքի նպատակի: Ծիծաղելի է, ու ծիծաղելի, որ էդ գործում իշխանության երեք ճյուղերը դարձրել է սեփական թաշկինակը», գրել է Ս․Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Իրանը, Ֆրանսիան ու էլի երկրներ բացի բացահայտ արդարադատությունից խուսափող կալանավորներից, մյուսներին ազատ արձակեցին, Հայաստանում էլ մասնագետները հորդորում էին այդպես վարվել․

«Բայց իշխանությունները հապաղում էին: Հապաղեցին անգամ երբ ՔԿՀ 4 աշխատակից վարակվել էր, մոտ երեք տասնյակն էլ՝ մեկուսացվել: Հայաստանում նման քայլի չէին գնում մեկ պատճառով՝ կալանքից առաջին հերթին պետք էր ազատ արձակել ռիսկային խմբում գտնվողներին, որոնք բուժում են ստանում, իսկ Քոչարյանը ռիսկային խմբում է՝ 65 տարեկան և բուժում էր ստանում: Համբերեցին այնքան, մինչև Արցախի ընտրությունները անցան և ափալ-թափալ գնացին տանելու բանտ: Նույն օրը, արդեն ցերեկը, դատախազությունը «մարդասիրական» հայտարարություն տարածեց՝ բուժում ստացողների կալանքի որոշումները կվերանայվեն: Լուրջ ե՞ք ասում: Չլինի՞ Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել: Բայց երկրորդ նախագահն էլ է, չէ՞, գտնվում ռիսկային խմբում, ուղեկցող հիվանդություն ունի, էլ չենք ասում՝ որ որևէ կերպ չի խոչընդոտ է ձեր, այսպես ասած՝ արդարադատությունն իրականացնելուն»:

Սեւակ Հակոբյանը գրում է․ «Ժողովրդավորությո՜ւն, մարդու իրավունքնե՜ր, Սահմանադրությո՜ւն, միջազգային պարտավորվածություննե՜ր ու եսիմինչերից եք խոսում: Մարդուն հնարավորություն տվեք առողջ մնալու, որ կարողանա ապացուցել դատարանում իր անմեղությունը կամ էլ դուք ապացուցեք իր մեղավորությունը: Բայց թողեք ապրի: Մի՛ վերցրեք ձեզ վրա այդտեսակ մեղք: Չեմ խորանում քրեական գործի մեջ, որովհետև էս պահին կարևորը մարդու կյանքի իրավունքն է: Գործը դեռ տարիներով ձգելու եք, իսկ վերջում արդարացնելու, ներողություն եք խնդրելու: Բայց այս մեկը չի ներվելու, ոչ միայն երկրորդ նախագահի կողմնակիցների և աջակիցների կողմից, առաջին հերթին չի ներվելու ցանկացած գիտակից քաղաքացու կողմից, հաջորդ իշխանության կողմից, որը, ով էլ լինի, օգտագործելու է այդ արարքը հենց ձեր դեմ՝ պարտադիր նշելով հայրենասիրական մղումները հանդեպ երրորդ հանրապետության ամենից հաջողած պետական գործչի, սիմվոլի նկատմամբ, որին օրինակ են բերելու դեռ երկար տարիներ:

Ցավալի, բայց և զավեշտալի է, երկու հայկական պետություների կյանքում լուրջ դերակատարում ունեցած մարդուն ինչպե՞ս կարելի է թողնել ինչ-որ դատախազի, ՀՔԾ պետի, ինչ-որ թույլիկ դատավորի կամ մի բռնապետիկի կամքին: Շատ շուտով Նիկոլը վարի կտա դատավորներին էլ, դատապարտյալներին էլ, կալանավորներին էլ, ՔԿՀ աշխատողներին էլ, սեփական թիմին էլ, ընկճախտի մեջ ընկած Դանիբեկյանին էլ, մենակ թե Քոչարյանը մնա կալանքի տակ, դա բոլորին է ակնհայտ:

Երեկ չէ առաջին օրն այդպես չէի մտածի, բայց այսօր, անկեղծ եմ ասում, արդեն չեմ զարմանա, եթե վաղը Երևան-Կենտրոն ՔԿՀ աշխատակիցներին դիտմամբ վարակեն կորոնավիրուսով, որ Քոչարյանի սենյակից ներս մի հատ փռշտան: Երեկ դա ակնհայտ պարզ դարձավ, թե ինչի է ընդունակ այդ մարդը և իր կամակատարները: Ինչո՞ւ եմ կասկածում, որովհետև բոլորովին առողջ, սպորտով զբաղվող մարդն այնտեղ մեկ տարում երկու անգամ դարձավ վիրահատության ենթակա՝ կասկածելի հանգամանքներում:

Ո՞վ պետք է սրա պատասխանը տա, չէ՞ որ սրա համար բոլոր դեպքերում պետք է պատասխան տրվի՝ պետության առաջ, պատմության առաջ, Ռոբերտ Քոչարյանի առաջ, իր ընտանիքի առաջ, աջակիցների առաջ, դրսի առաջ և ընդհանրապես, բոլորիս առաջ»:

Սա դաս է բոլորին, ի գիտություն, գրում է Սեւակ Հակոբյանը. «Ժողովուրդ, հպարտներ, պողոսներ ու մյուսներ, իմացեք հաստատ՝ պետականությունը կերտողների հետևից ընկնողը վաղը ընկնելու է նաև պետականության հետևից, ցանկացածի հետևից:

Կասկած չունենաք: Պետությունը ամորֆ հասկացություն չէ, պետությունն այն մարդիկ են որոնք թույլ չեն տալիս, որ այստեսակ մարդիկ, պատահականության (կամ` ոչ) բերումով իշխանությանն հայտնվելուց, չկարողանան գործել այնպիսի մեղքեր, որոնք չեն ներվելու նույն պետությանը, ազգին, ժողովրդին, որը հանդուրժեց այդ ամենը: Այստեսակ ոչ առողջ նկրտումներն առաջինը պարտավոր են կանխել հենց պետության բարձրաստիճան, միջին և ստորին օղակները, մարդիկ, որոնք իրենք իրենց համարում են այսօրվա պետության պահապանները: Կանխե՛ք, զսպե՛ք, այդ մարդուն, ինքը չի հասկանում, դու՛ք հասկացեք և կանխեք, քանի դեռ ուշ չէ»: