Լևոն Արոնյան. Խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հաստատել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան լուրը:
«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց...
Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն