Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Հաղթանակի ապրիլ». Հարություն Հարությունյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 2-ին

Ապրիլյան քառօրյան մեր ամենացավոտ վերքն է, որ դեռ չի սպիացել: 4 տարի է անցել. քառօրյայի կորուստներն ու հաղթանակն ամեն տարվա ապրիլին վերակենդանանում ու վերարժևորվում են: Ապրիլի 2-ին հանրությանը կներկայացվի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող վավերագրական լիամետրաժ նոր ֆիլմ: Նախագծի հեղինակը և պրոդյուսերը սցենարիստ, «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է:

«Մինչ այժմ ապրիլյան պատերազմը լուսաբանող օպերատորական, լրագրողական, ռեժիսորական հրաշալի աշխատանք է տարվել: Մեր հերոս տղաների, զոհված տղաների, ապրող տղաների մասին արժեքավոր ռեպորտաժներ ունենք, բայց ապրիլյան պատերազմի ամբողջական պատկերը դեռ չունեինք: Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց քառօրյան. հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում սոցիալական ցանցերում հաճախակի հնչող շահարկումները հիմք և արմատ ունե՞ն արդյոք: Ի՞նչ տվեց մեզ ապրիլյան պատերազմը: Այն մեզ համար հպարտությո՞ւն էր, ամո՞թ, հաղթանա՞կ, թե պարտություն. ես փորձել եմ այս հարցերի պատասխանները գտնել:

Ֆիլմն ինչ-որ չափով նաև ապրիլյան պատերազմի հետաքննություն է»,- kinoashkharh.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով հարցազրույցն արվել է տեսազանգի միջոցով:

Ես ստացել եմ այն, ինչ ուզում էի

Ֆիլմը լիովին պատրաստ է: Վերջին շտկումներն էլ են արվել: Հարություն Հարությունյանը երկար է մտածել՝ ինչպես վերնագրի քառօրյան ներկայացնող ֆիլմը: Աշխատանքային տարբերակի անունը եղել է «Չհայտարարված պատերազմ»:

«Երբ պատրաստի ֆիլմը նորից նայեցի, հասկացա, որ վերնագիրը պետք է փոխվի, ու այն անվանեցի «Հաղթանակի ապրիլ»: Սա ուղերձ է. մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակների, իսկ ապրիլը պարտությունների, ցեղասպանության ամիս է: Ես փորձում եմ կոտրել այդ մտայնությունը. ապրիլը հաղթանակի ամիս է, որովհետև եթե չունենայինք բանակ և պետականություն, 2016-ի ապրիլին լինելու էր նույնը, ինչ կատարվեց 1920-ին, երբ թաթարները (հայտնի է, որ այն ժամանակ ադրբեջանցիներ չկային) մտան Շուշի և հայ ազգաբնակչությանը սրի քաշեցին: Ֆիլմն սկսվում և ավարտվում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի խոսքով: Սա ևս խորհրդանշական իմաստ ունի»,- ֆիլմի գաղափարը մեկնաբանեց Հարություն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Այս ծավալի աշխատանք մինչև օրս չէր արվել, մինչդեռ պետք է վաղուց արված լիներ

Հարություն Հարությունյանն իրեն հուզող հարցերի պատասխաններն ստացել է: Շատ բան է պարզել իր համար ու որոշել այդ ամենը դարձնել հանրության սեփականությունը: Մինչև հիմա շրջանառվում են հարցեր, որոնք շահարկումների տեղիք են տալիս, հարցեր, որոնք շատերին հանգիստ չեն տալիս ու ստիպում են ապրիլյան պատերազմում մեղավորներ փնտրել:

«Հեղինակային տեքստից խուսափել եմ, որպեսզի ամբողջը պատմեն բարձրաստիճան սպաները, ապրիլյան պատերազմի մեր զինվորները, Պաշտպանության նախարարը, ՀՀ գլխավոր շտաբի պետը, 2016-ին մեր հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանական բոլոր ուղղությունների հրամանատարները՝ բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեին: Ֆիլմում խոսում է մեր բանակի հրամանատարներից մեկը, որը մինչև հիմա որևէ հարցազրույց չէր տվել՝ հատկապես տեսանկարահանմամբ: Այդ հարցազրույցի համար երեք անգամ Արցախ եմ գնացել. հրամանատարն ամեն անգամ ինձ մերժում էր, բայց վարջապես համաձայնեց խոսել: Կինոդիտողին անակնկալներ են սպասվում: Ֆիլմը հետաքրքիր խութեր ու անկյուններ է բացելու»,- պատմեց «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի հեղինակը:

Կորոնավիրուսը հերթական սիրուն գաղափարը ձախողել է

Ֆիլմը երկու մասանոց է, ընդհանուր տևողությունը՝ 2,5 ժամ: Վավերագրական է, որտեղ խաղարկային ոչ մի կտոր չկա, բայց կա անիմացիա, որի հեղինակը Պարույր Ազիզյանն է: Ֆիլմի ռեժիսորը Մարի Մարգարյանն է, մոնտաժի ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, կոմպոզիտորը՝ Թաթոս Հակոբյանը, գլխավոր օպերատորը՝ Արարատ Շահբազյանը: «Հաղթանակի ապրիլը» ստեղծվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության անձնակազմի ջանքերով:

Հարություն Հարությունյանն ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցին, «Հաղթանակի ապրիլի» համար կինոէկրանային պրեմիերա էր նախատեսել, որից հետո որոշ ժամանակ կշարունակվեր կինոթատրոնային ցուցադրությունը: «Մեծ էկրանին էֆեկտն, անշուշտ, այլ էր լինելու: Բայց կորոնավիրուսը ծրագրերս խափանեց: Անգամ լրագրողական փակ դիտման հնարավորությունը բացառվեց»,-նկատեց Հարություն Հարությունյանը:

Ֆիլմի բոլոր հարցազրույցները նա է արել, արտադրական ամբողջ պրոցեսին մասնակցել է: Հեռուստաէկրանն ամենևին չթերագնահատելով՝ շատ կուզենար, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանար, և հանդիսատեսը տեսներ ու զգար այն, ինչ ինքն է տեսել ու զգացել: Բայց կորոնավիրուսն այլընտրանքի հնարավորություն, քան հեռուստաէկրանն է, չի թողել: «Ուրախությամբ չէ, ցավոք սրտի եմ ասում՝ ֆիլմը հեռուստաէկրանային պրեմիերա կունենա: Իմ երազանքն էր, որ հեռուստաընկերությունների արտադրանքն օրերից մի օր մեծ էկրան բարձրանար, մեզանում այդ մշակույթը վերջապես ձևավորվեր ու զարգանար: Հեռուստաընկերություններում մենք կրիայի պատյանի մեջ պարփակվել ենք, սերիալներ են նկարվում, մեկանգամյա օգտագործման ձևաչփով ցուցադրվում ու վերջ: Իսկ ես ուզում եմ հեռուստատեսային արտադրանքը մեծ էկրան բարձրանա»,-ձախողված ծրագրերի մասին ցավով նշեց ֆիլմի հեղինակը:

Ապրիլի 2-ին՝ ֆիլմի պրեմիերա

Սպասել ավելի բարենպաստ ժամանակների, երբ հնարավոր կլիներ «Հաղթանակի ապրիլը» ցուցադրել մեծ էկրանին, Հարություն Հարությունյանը չի ցանկացել. ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցը մոտենում է:

Կորոնավիրուսը ձախողել է նաև «Հաղթանակի ապրիլի» արցախյան պրեմիերան: «Ուզում էի, որ ֆիլմը նախ ցուցադրվեր Ստեփանակերտի մեծ էկրանին. պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել: Նկարահանումների հիմնական մասն Արցախի Հանրապետությունում է արվել. այնտեղ սպասում էին ֆիլմին»,- հարցազրույցն ավարտեց Հարություն Հարությունյանը:

«Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է «5-րդ ալիքի» եթերում, ապրիլի 2-ին: Հաջորդ երկու օրերին ֆիլմի կրկնությունն է լինելու. 4 օր, այն 4 օրերը, ինչ զգացինք, ապրեցինք ու վերաժևորեցինք 4 տարի առաջ:

Նաիրա Փայտյան

kinoashkharh.am