«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա». Ծառուկյան չի պատրաստվում վճարել իր աշխատակիցներին պարապուրդի համար
Այսօր իրոք աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, բայց պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ ասել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, որ չգանք փակուղու առաջ չկանգնենք: Այս մասին յաօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել այս կամ այն նախարարին, ցեխ շպրտել, թե ինչը չեն արել, այլ այսօր սա բոլորիս խնդիր է եւ պետք է միասնական կարողանանք այս վիճակից դուրս գալ:
Եթե պարոն Ծառուկյանն լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կավարտվեր: Հիմա Բելառուսը միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, բոլոր շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, եւ եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է եւ արգելել են աշխատել: Իսկ աշխատողների աշխատավարձի մասին հարցը հունից հանեց ԲՀԿ ղեկավարին. « Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին… ով չի աշխատում գումարներն էլ տրամադրել»:
Դիտարկմանը, որ հարկադիր արձակուրդի ժամանակ չպե՞տք է վճարվեն մարդկանց աշխատավարձերը, Ծառուկյանն արձագանքեց. «Ինչքան կարող ես դատարկ-դատարկ խոսել: Ես այսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:
Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասաց. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա:
Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան կառավարիչների հետ խոսեն»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...