Այս ուր հասանք. Թիմաթին Հանրապետության հրապարակում համերգ է տալիս, իսկ կայքերը՝ ուղիղ հեռարձակում
Երեւանում ոմն Թիմաթի, որն ասում են ռեփեր է, թե ինչ է, համերգ է տալիս, հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ համերգը գլխավոր հրապարակում է, երկրի գլխավոր հրապարակում:
Իսկ ինչու չպետք է լինի հենց այն հրապարակում, որտեղ վերջերս խորոված էին անում: Եւ ամենակարեւորը, իրենց լուրջ լրատվամիջոցներ համարողները համերգն ուղիղ հեռարձակում են:
Իսկ հետո ասում եք, թե ինչու ենք վատ ապրում, ինչու է մեր երկիրն այսքան ընկել, ինչու է այսպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ: Եթե մարդիկ իրենց իրավունքի համար, իրենց երկրի զարգացման համար փողոց դուրս չեն գալիս, բայց ինչ որ Ճ կարգի փողոցային խուլիգանի համար, որը սիրում է «քֆուր տալով» երգել այսքան մարդ է հավաքվում, ապա այլեւս ոչնչից մի դժգոհեք:
Եւ ինչպես չհամաձայնվես Սոնա Շահգելդյանի հետ, որը քննադատել էր բոլոր նրանց, ովքեր շտապում են մի մարդու համերգի, որը մի քանի օր առաջ մարդկանց խաբել էր եւ չէր երգել ՄՀՀ կայացած համերգին: Եւ իսկապես, ինչու ենք այսքան անճաշակ եւ օտարամոլ:
Հանրապետության հրապարակը լեցուն էր դեռահաս աղջիկներով եւ պատանիներով, որոնք կարծես եկել էին սելֆի անելու եւ լուսանկարները ֆեյսբուկ գցելու համար:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար