Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։
Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։
«Եվրատեսիլ»-ի Twitter-ի էջում մարտի 17-ին հաղորդվում էր, որ մրցույթի կազմակերպիչները հետեւում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին եւ շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն։ «Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ ցանկանում եք ավելի շատ նորություններ իմանալ «Եվրատեսիլ»-ի ճակատագրի մասին։ Խնդրում ենք, մնացեք մեզ հետ։ Մենք հույս ունենք, որ շուտով ավելի շատ տեղեկատվություն կունենանք»։
Այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով