Հղիության թեսթերի արդյունքները
Քանի որ վարչապետ Փաշինյանն իրեն հռչակել է երկրի գլխավոր բժիշկ, գերագույն գլխավոր վիրուսոլոգ, գեներալիսիմուս համաճարակաբան, ամենայն հայոց թեսթոլոգ և անձամբ է հնչեցնում թեսթերի արդյունքները, քանակները և մյուս ցուցանիշները, ապա չի բացառվում, որ կորոնավիրուսի հանդարտեցումից հետո, տեմպի տակ, շարունակի իր սիրած գործը, կատարելագործվի նոր մասնագիտության մեջ և սկսի անձամբ ներկայացնել այլ, ասենք՝ հղիության թեսթերի արդյունքները։
Մասիվցի Վարդուշ՝ բացասական
Չարբախցի Սյուզի՝ դրական, թեթև սրտխառնոցով
Չարենցավանցի Աղուն՝ դրական, անցանկալի
Էջմիածնում միանգամից 10 դրական, բոլորն էլ՝ հարսանիքներից հետո
Ապարանցի Ծովինար՝ բացասական, տեխնիկական սխալ, շփոթել են ամուսինների մեզերը։
Երևանում արձանագրվել է 14 հղիություն, ճշտվում են շփման շրջանակները։ Պոտենցիալ հավակնորդները մեկուսացվում են։
Իտալիայից ժամանած կանանց հղիության թեսթերի արդյունքները, ընտանեկան էթիկայից ելնելով, չեն հրապարակվում, դրանք կքննարկվեն կառավարության փակ նիստում։
Կառավարության նիստում վարչապետը վստահեցրեց, որ երկրում կան բավարար քանակի հղիության թեսթեր, և խուճապի կարիք չկա։ Սահմանվեց 9-ամսյա կարանտին։ Պարետ Ավինյանի ճշգրտումից հետո, թե տղամարդկանց պարտադիր թեսթավորման կարիք չկա, վարչապետը առարկեց՝ «ուվերեննի» մի ասա։ Հաջորդ առավոտյան մի խումբ մոլի արական սեռի փաշինյանականներ ընդդեմ Ավինյանի ցուցադրական թեսթեր արեցին։
Ուշ երեկոյան Վարչապետը անձամբ շրջայց է կատարում դեղատներում՝ ստուգելու կոնտրացեպցիայի միջոցների առկայությունը, տեսականին։
«Իմ Ձայնը» նախագիծ
Առողջապահական հումորի բաժին


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ