Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նիկոլ Փաշինյանը սեւով է ներկում նորանկախ պետության անցյալը

Իր հիմնական գործը թողած, արձակուրդ վերցրած, կորոնավիրուսի աննախադեպ տարածման պայմաններում հանրային հավաքներ կազմակերպող Փաշինյանը հիմա էլ հռչակագիր է գրել եւ սեւով ներկել Հայաստանի նորանկախ պատմության մի զգալի հատվածը:

Եւ այս «հռչակագրին» ծանոթանալուց հետո մի քանի հարց է առաջանում: Այսպես, հիմա ի՞նչ են ասելու ՀԱԿ-ի համակիրները, անդամները, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, կարդալով հռչակագրի հետեւյալ տողերը. «1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»:

Չնկատելու եք տալո՞ւ, թե ի՞նչ եք անելու: Նորի՞ց եք աջակցելու Փաշինյանին, կրկին ԱՅՈ եք ասելու մի հանրաքվեի, որից հետո Հայաստանում բացարձակ միապետություն հաստատելու վճռական փորձ է արվելու, որի իրականացման դեպքում ձեզ, մեղմ ասած, լավ օրեր չեն սպասվելու, քանի որ այսպիսի իշխանությանը կալանավորվողների նոր խմբաքանակ է պետք գալու: Հետաքրքիր է, դեռ որքա՞ն է լռելու Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

Նույն հռչակագրում Փաշինյանը պնդում է կամ կրկին պնդում է, որ մինչ իր «հեղափոխությունը» Հայաստանում ձեւավորվել  եւ գործել է կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի։ 

Նա կրկին պնդում է, որ հիմա Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եւ հիմա հարց ՀՀ քաղաքացուն. իսկ ի՞նչ է ծանոթ-բարեկամներին, հարազատներին տարբեր պաշտոններում նշանակելը, իսկ ի՞նչ է պարգեւավճարների գերառատ բաժանումը: Եւ որքա՞ն եք հանդուրժելու այս կործանարար պոպուլիզմը:

Վարկանիշը գրեթե զրոյին հավասարեցրած Փաշինյանը կրկին խոստանում է Ռոբին Հուդ դառնալ, հարուստներից խլել փողերը եւ բաժանել աղքատներին: Ներողություն, արդեն ոչ թե փողերը աղքատներին է տալու, այլ հանձնելու է պետական գանձարան: 

ՀՀ քաղաքացին որքա՞ն է հանդուրժելու 20-րդ դարի սկզբներին բնորոշ այս ամոթալի պոպուլիզմը: Որքա՞ն:

«Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց»,- գրել է Փաշինյանը, իսկ ժողովուրդը հարցնում է, իսկ ի՞նչ էիք անում անցած երկու տարիների ընթացքում: Այդ ինչպե՞ս էիք հաջողացնում ձեր կուսակցության համար, Աննա Հակոբյանի հիմնադրամների համար հսկայական գումարներ հավաքագրել, այն դեպքում, երբ մի երեխայի բուժման համար մեկ այլ հասարակական կազմակերպություն դժվարանում է անգամ հարյուր դոլար հավաքել։ Մի՞թե պոպուլիզմն այս աստիճանի կարող է հասնել:

Եւ մի դիտարկում: Կարծում ենք Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, շատ լավ գիտի, թե քանի 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի է ապրում Հայաստանում: Պատկերացնում է, որ նրանց առնվազն կեսը չի մասնակցելու հանրաքվեին: Ընդգծենք, առնվազն կեսը, իսկ իրականում երկու երրորդը: Բնականաբար, Նիկոլ աշինյանը պատկերացնում է, թե ինչ կմտածեն բոլոր ՀՀ քաղաքացիներն իր մասին, եթե  ապրիլի 6-ին Մուկուչյանը հայտարարի, թե 600 հազար կամ 650 հազար մարդ ԱՅՈ է ասել հանրաքվեին: 

Վահրամ Գեւորգյան

Top-News.am