Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Արցախ

«Մեր թշնամին մի քանի սար այն կողմ է ու սպասում է մեր սխալին»

168.am-ը գրում է.

Հարցազրույց պաշտոնաթող գեներալ, Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի հետ

– Կան հակասական կարծիքներ՝ Արցախում նախընտրական փուլի մթնոլորտի, բուն ընտրությունների և հետընտրական հնարավոր զարգացումների մասին։ Ինչպիսի՞ն են ձեր գնահատականները։


– Արցախում ակտիվ, մրցակցային նախընտրական փուլ է։ Բոլոր թեկնածուներն ունեն հավասար հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները։ Բոլորը ակտիվ հանդիպումների մեջ են բնակչության հետ, և ժողովուրդն ինքը շատ ակտիվ է։ Ինձ համար՝ մարդու, ով անմիջականորեն ներգրավված չէ նախընտրական պրոցեսի մեջ, շատ կարևոր է այն, որ բոլոր թեկնածուները ուղիղ ժողովրդից, ուղիղ մարդկանցից են լսում նրանց խնդիրների, սպասելիքի, պահանջների մասին։ Սա իսկապես շատ կարևոր է։ Եվ ուզում եմ շեշտել մեկ այլ շատ կարևոր հանգամանք. հիմնականում բոլոր թեկնածուները, բոլոր ակտիվ գործիչները իրենց պահում են կոռեկտ և փոխադարձ հարգանքի սահմաններում։

– Ձեր անվան շուրջ նույնպես կան խոսակցություններ՝ այս կամ ուժին սատարելու, «մտքափոխ» լինելու և այլ վարկածների մասին։


– Նախ, այս պահին ես հանդիսանում եմ Արցախի նախագահի ներկայացուցիչը, իսկ ողջ գիտակից կյանքս եղել եմ զինվորական։ Ես գիտեմ իմ խոսքի արժեքը և միշտ հրապարային պայմաններում ձգտում եմ լինել զուսպ և ամեն քայլս անել կշռադատված։

Ես ճանաչում եմ բոլոր թեկնածուներին, գիտեմ բոլորի ուժեղ և թույլ կողմերը։ Որպես ընտրող, որպես քաղաքացի՝ ես ունեմ իմ նախընտրությունը՝ թե՛ նախագահի թեկնածուի, թե՛ կուսակցության հարցում։ Դա իմ իրավունքն է՝ այնպես, ինչպես ցանկացած քաղաքացու։ Այլ բան է, որ մի շարք պատճառներով ես հրապարակային չեմ ներկայացնում այն։ Բնական է, այս ընտրապայքարում կան ֆավորիտներ, կա մոտավոր պատկեր, թե ո՛ր ուժերը կլինեն ապագա խորհդարանում, ո՛ր թեկնածուն կհավաքի ավելի շատ ձայներ, հնարավոր է մե՞կ փուլ, թե՞ կլինի երկրորդը։ Բայց դրանք, նորից եմ ասում, իմ՝ որպես քաղաքացուն անհատական պատկերացումներն են։ Այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի կարող է ունենալ իրենը։ Խոսակցությունները, թե իբր ես կեսից մտքափոխ եմ եղել և նախընտրությունս տալիս եմ այլ ուժի, վերագրում եմ նախընտրական փուլի մթնոլորտին։ Իմ անցած ճանապարհն ինձ իսկապես պարտադրում է լինել զուսպ. քաղաքական մտքափոխությունը, պահի տակ կողմնորոշում փոխելն ավելի շատ քաղաքական գործիչներին է բնորոշ, իսկ ես քաղաքական գործիչ չեմ։

Ասեմ նաև, որ Արցախը փոքր երկիր է, և այստեղ թաքուն բան անելը ուղղակի հնարավոր չէ։ Ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է։ Գիտեմ նաև, որ իմ մասին ասում են նաև, որ այս կամ այն նախագահի շրջապատից եմ և նման բաներ։ Ես ողջ գիտակից կյանքս եղել եմ զինվորական և ՀՀ առաջին նախագահից սկսած մինչև գործող վարչապետ ես ունեցել եմ Գերագույն գլխավոր հրամանատար, որը զինվորական մարդու համար կարևորագույն հասկացություն է։ Սա շրջապատի հարց չէ, սա ապրած կյանքի տրամաբանությունն է։ Եվ հակառակը՝ հարյուրավոր զինվորականներ եղել են իմ ենթակայության տակ, հիմա նրանք բոլորը կարո՞ղ են համարվել իմ շրջապատի մարդիկ։ Իհարկե՝ ոչ։ Կա զինվորական հստակ աստիճանակարգ, կան մարդկային հարաբերություններ, կա սովորական կյանք։ Չի կարելի ամեն ինչ խառնել իրար։

– Ի՞նչն եք համարում Արցախի համար ամենակարևորը, կամ գուցե՝ ամենավտանգավորը այս փուլում։

– Անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե ո՛ր թեկնածուն կհաղթի, ո՛ր ուժերը կհայտնվեն խորհրդարանում, կարևորն այն է, որ երկրում լինի համերաշխության և ներքին կոնսոլիդացիայի մթնոլորտը։ Մենք ներսում թշնամի չունենք, մեր թշնամին մի քանի կիլոմետր, մի քանի սար այն կողմ է, սպասում է մեր սխալին, մեր պառակտմանը։ Ահա այս հարցում ես որպես քաղաքացի, որպես ճանապարհ անցած մարդ, կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որ մեր երկրում լինի ներքին համերաշխություն։ Ի դեպ, դրա առաջին գրավականն այն է, որ ընտրությունները լինեն ազատ ու արդար. արդյունքների հանդեպ կասկածներ չպետք է լինեն։ Վստահ եմ հենց այդպես էլ լինելու է։ Իսկ եթե թշնամին մեզ նորից պատերազմ պարտադրի, ապա ես հոգով զինվորական եմ։ Մինչև կյանքիս վերջ կռվելու եմ իմ հայրենիքի համար՝ ոչ որպես գեներալ, այլ որպես՝ զինվոր։