Սահակ Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում:
35 տարի շարունակ Թուրքիայում անցկացվող ֆոտոլրագրության ոլորտում Տարվա լավագույն լուսանկարների մրցույթին այս տարի շուրջ 6 հազար աշխատանք է մասնակցել: 7 անվանակարգերում 34 լուսանկար և 7 ֆոտոշարք մրցանակներ են ստացել:
Դիմանկար անվանագարկում հաղթած Demirören լրատվական գործակալության ֆոտոլրագրող Ջան Էրոքի հեղինակած լուսանկարում պատկերված է Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանի արտացոլանքը 64-րդ պատրիարք Հակոբոս Սերոբյանի դիմանկարի մեջ:
Հակոբոս Գ Սերոբյան պատրիարքը երկու շրջան է պաշտոնավարել՝ 1839-1840 և 1848-1858 թվականներին, նրա օրոք է կառուցվել Ստամբուլի Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:
Ուշադրության է արժանացել նաև վախճանյալ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի թաղման արարողության տպավորիչ լուսանկարը:
Մրցույթում հաղթած լուսանկարներից մեկն էլ ստացել է մեծանուն պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան հատուկ մրցանակ:
45 հազար թուրքական լիրա մրցանակային ֆոնդ ունեցող մրցույթի հաղթողները իրենց մրցանակները կստանան հունիս ամսին: Թուրքիայի ֆոտոլրագրողների միության նախաձեռնած մրցույթի հոբելյանական 35-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց