Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Նոր» Հայաստանը վտանգավոր խաղի կանոն է փաթաթում հասարակությանը

«Նոր» Հայաստանում, «դուխովների» եւ «հպարտների» ղեկավարած երկրում մեզնից յուրաքանչյուրը դարձել է անպաշտպան եւ խոցելի: Ամենակարեւորը, անպաշտպան եւ խոցելի է դարձել մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամը, երեխան, սանիկը, հայրը եւ մայրը:

ՍԴ նախագահի վրա ճնշում գործադրելու համար հայտնվում են նրա հայրական տան տանիքում, երեխաներին կանչում ԱԱԾ հարցաքննության, ճնշում գործադրում որդու մարզչի վրա, որ նրան պատանիների ֆուտբոլի թիմից հեռացնեն, կալանավորում են սանիկին... 

Ցավոք, այս օրինակները կարելի է երկար շարունակել: Մեզ փաթաթվել է խաղի կեղտոտ եւ վտանգավոր կանոն: Ներխուժում են տուն, այս ամենին խառնում ընտանիքի անդամներին, երեխաներին: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 2-3-ի սահմաններում Երեւանում, ընդամենն այսօրվա խորհրդանշական պատկերն է:

Հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ ու վայրագություններ արել։ Կոտրել են տան դռները, պատուհանները։ Մտել են սենյակներ, տակնուվրա արել ամեն ինչ, քաշքշել Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների, վախեցրել նրա հնգամյա թոռնուհուն, որը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ բերման են ենթարկել Վարդանյանի եղբորորդուն, այլ անձանց, նաեւ հարակից բնակարաններից, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Արամ Վարդանյանի հետ։

Այսօր առանց որեւէ օրինական հիմքի մտել են Արամ Վարդանյանի տուն, վաղը կմտնեն ՀՀ ցանկացած քաղաքացու տուն: Ոստիկանները ոչ թե ինչ-որ քրեական գործի շրջանակներում գործողություն են կատարել, այլ հարվածել են մեր հասարակության մեջքին, մեր պետության մեջքին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, այդ թվում՝ ներխուժման գործողությունն անձամբ տեղում համակարգող Էրեբունու ոստիկանապետից, սակայն նրան որեւէ բացատրություն, բնականաբար, չի տրվել: Իսկ ի՞նչ բացատրություն պետք է տային: Ի դեպ, ոստիկանների հեռանալուց հետո պարզվել է, որ տնից բացակայում են Վստրեչի Ապերի ոսկյա շղթան եւ օծանելիքը, գումար։

Հիմա ոմանք կշտապեն ասել, թե Վստրեչի Ապերից քաղհալածյալ ենք սարքում, եւ որ ամեն ինչ քաղաքականացնում ենք: Կասեն, թե ի՞նչ գործ ունենք խառնվել քրեական գործի շրջանակներում կատարված գործողության հետ: Բայց եթե չխառնվենք, գնահատական չտանք տեղի ունեցած վայրագություններին, չդատապարտենք հնգամյա երեխային սարսափի հասցրածներին, ապա վաղը նույն այդ ոստիկանները կներխուժեն մեզնից յուրաքանչյուրի տուն, կքաշքշեն նաեւ մեր մորն ու կնոջը, կվախեցնեն մեր հինգամյա երեխային:

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկին այն, ինչ ասել է նույն Արամ Վարդանյանը, պետք է արժանանա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուշադրությանը՝ համապատասխան եզրահանգումներ անելու համար: Այսպես, նա ասել է, որ երկու ամիս ինքը երկրում չի եղել, եւ այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ 

Արամ Վարդանյանը եկել է Հայաստան, բայց գործարքին, ի վերջո, չի համաձայնել: Պատասխանը եղել է այսպիսին: Թատրոն, վատ բեմականացված թատրոն: Ի՞նչ սպասես, ակնկալես մի իշխանությունից, որտեղ «ասֆալտին փռելն» արվում է բացառապես հասարակության մի շերտի մոտ կառավարության վարկանիշը բարձրացնելու համար:

Արամ Վարդանյանը զարմացած է, ապշած: Նա լրագրողներին պատմել է, որ տարիներ առաջ գործուն օգնություն է ցուցաբերել, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, թե այժմ պատգամավոր Հայկ Գեւորգյանին, նպաստելով նրանց ընտանիքիների անդորրին եւ անվտանգությանը: Պատմում է զարմացած, որ այսպիսի պատասխան է ստացել:

Սա հենց «նոր» Հայաստանում հաստատված խաղի կեղտոտ եւ վտանգավոր կանոններից մեկն է: Ուզո՞ւմ եք, որ այս կեղտոտ բարքերը խորանան, ուզո՞ւմ եք, որ ինչ-որ մեկի վարկանիշի բարձրացման կամ էլ ինչ-որ բանի համար ձեզ, ձեր հարեւաններին, ընկերներին թատերական ներկայացման համար պառկացնեն ասֆալտին, ներխուժեն տուն եւ հինգ տարեկան երեխաներին սարսափի մատնեն, ապա ժպտալով մասնակցեք ապօրինաբար նշանակված հանրաքվեին:

Վստահ եղեք, որ այս իշխանությունների նախաձեռնած հանրաքվեին ՈՉ ասելը ՈՉ կնշանակի նաեւ այս կեղտոտ եւ երկիր մաշող բարքերին, ՈՉ կնշանակի անհասկանալի եւ անտրամաբանական գործողումներին, պարգեւավճարներին ...

Վարդան Մխիթարյան

Top-News.am