Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

ՀՀ նախագահն արդեն կատարել էր իր ընտրությունը հօգուտ Սահմանադրության ոտնահարման. Ռուբեն Մելիքյան

NEWS. am-ը զրուցել է իրավապաշտպան, «Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանի հետ:

Պարոն Մելիքյան, նախագահ Արմեն Սարգսյանը հանրաքվե նշանակելու կապակցությամբ իրեն քննադատողներին այսօր խորհուրդ է տվել կարդալ Սահմանադրություն և հայտարարել է, թե ինքը պարտավոր էր նշանակել հանրաքվե։ Քննադատողներից մեկն էլ Դուք էիք, անգամ խնդրագիր էիք ներկայացրել նախագահին, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Նախ՝ Արմեն Սարգսյանի դիտարկումներն ուղղված են ոչ միայն ինձ, այլև այն 132 իրավաբաններին ու իրավապաշտպաններին, որոնք միացել էին ստորագրահավաքին, ես խնդրագրի նախաձեռնողներից մեկն եմ։ Իմ մասով կարող եմ ասել, որ այդ ձևակերպումները վիրավորական են ու հարիր չեն նախագահին: Երրորդ, եթե խոսք գնաց Սահմանադրություն կարդալ-չկարդալուց, ապա կուզեի ուշադրություն հրավիրել մայր օրենքի 168-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը, որոշում է դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Հիմա ի՞նչ, Սահմանադրական դատարանը որոշե՞լ է Սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։

Իսկ եթե չի որոշել ու Սահմանադրությունը ակնհայտ խախտվել է, փաստորեն Հանրապետության նախագահը գտնում է, որ ինքը միևնույն է պարտավո՞ր էր նշանակել հանրաքվե։ Այդ ո՞րտեղ է պարոն Սարգսյանը տեսել, որ պաշտոնատար անձը, այն էլ՝ պետության գլուխը, ունենա Սահմանադրության խախտմամբ իր սեղանին դրված փաստաթուղթը ստորագրելու պարտականություն։ Չի՛ կարող լինել նման բան իրավաբանության մեջ։ Ոչ մի օրենք, ոչ մի Սահմանադրություն չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձի վրա դրվի օրենք, Սահմանադրություն խախտելու պարտականություն։ Դա նոնսենս է։ Հազար ու մի գործիք կար, որ նախագահը կարող էր կիրառել՝ Ազգային Ժողովին ուղերձ հղելուց (Սահմանադրության 128-րդ հոդված) մինչև Վենետիկի հանձնաժողովին նախագիծը կարծիքի ուղարկելը, բայց Արմեն Սարգսյանն ընտրեց իր համար, թերևս, ամենաանվտանգ, բայց միևնույն ժամանակ ամենահակասահմանադրական տարբերակը։

ՀՀ նախագահը նաև նշել է, որ ինքը ձեզ հրավիրել է հանդիպման, դուք մերժել եք, ինչո՞ւ:

Հրավեր, իրոք, եղել է՝ հանրաքվե նշանակելուց հետո։ Ես խոսեցի մեր նախաձեռնող խմբի առանցքային դերակատարների հետ, և ոչ ոք ցանկություն չհայտնեց հանդիպել Հանրապետության նախագահի հետ։ Անձամբ ես չեմ ցանկացել հանդիպել, որովհետև չունեմ դեկորատիվ հանդիպումներին մասնակցելու ցանկություն։ Նախագահը արդեն կատարել էր իր ընտրությունը հօգուտ Սահմանադրության ոտնահարման, էլ ի՞նչ հանդիպում։ Այս ողջ պատմությունից հետո անձամբ ես նախագահ Արմեն Սարգսյանին դիտարկում եմ որպես հիմնականում բացակա մի պաշտոնյա, որն ի զորու չէ կատարել իր Սահմանադրական առաքելությունը։