Առաջնահերթ նպատակը Արցախը ժողովրդավարական եւ սոցիալական պետություն դարձնելն է. Դավիթ Բաբայան
Արցախի Հանչապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանն իր թիմի հետ այսօր եղել է Մարտունու և Հադրութի շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի նախընտրական շտաբից։ Նա ասել է, որ առաջնահերթ նպատակը Արցախը ժողովրդավարական եւ սոցիալական պետություն դարձնելն է։ Հիմնական խնդիրներից են նաեւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, արդարության ապահովումը, ճիշտ կադրային քաղաքականությունը։ Թեկնածուն ասել է, որ խթանելու են փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, թեթեւացնելու՝ նրանց հարկային բեռը, նաեւ խոստացել՝ անկախ ընտրության արդյունքներից, շարունակել քաղաքական ակտիվ գործունեությունը։
Նախագահի թեկնածուն Ջիվանի գյուղի բնակիչների հետ խոսել է վերաբնակեցվող բնակավայրի խնդիրների մասին: «Գյուղում վստահ են՝ բոլոր խնդիրների լուծումը սկսվում է ճանապարհաշինությունից: Նախագահի թեկնածուն, սակայն, նաև այլ ոլորտներում անելիքների մասին է խոսել», ասված է հաղորդագրությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար