Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Ъ»-ի հոդվածը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարության մասին. «Ոչ ոք չի մոռացվել, եւ ոչ մի բան չի փակվել»

Մարտի 3-ին Երեւանի դատարանը չկարողացավ որոշում ընդունել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի մոջնորդության վերաբերյալ, որով պահանջվում էր քրեական գործը փակել: Դատավորը դադար վերցրեց «գործի բոլոր հանգամանքները եւ ապացույցները ուսումնասիրելու համար»: Իշխանության բռնազավթման մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները եւ ազգականները պատրաստվում են նրան, որ միջնորդությունը կմերժվի, իսկ գրեթե 2 տարի առաջ սկսված դատավարությունը կտեւի եւս մի քանի տարի: Պարոն Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերություններում առանցքային գրգռիչներից մեկը, նշում է «Կոմերսանտը»:

Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը, որով Ռոբերտ Քոչարյանից բացի, անցնում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, քննվում է Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում: Մարտի 3-ի նիստին, ինչպես եւ բոլոր նախորդ նիստերի ժամանակ, եկել էին ինչպես նախկին նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները: Վերջինները ամբաստանյալներին մեղավոր են համարում 2008 թվականի մարտի իրադարձությունների մեջ:

Հայաստանի մայրաքաղաքում 12 տարի առաջ բռնությամբ ցրվել էր ընդդիմության հանրահավաքը, որը համաձայն չէր նախագահական ընտրությունների արդյունքներին (այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հաղթել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին): Բախումների հետեւանքով մարդիկ էին զոհվել: Ցույցերի կազմակերպիչներից մեկը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որի համար այդ ժամանակ ընդդիմադիր գործունեությունը ունեցավ երկու տարվա ազատազրկման գին:

Նրանք, ովքեր դատարան են գալիս Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս ամբաստանյալներին աջակցելու, մշտապես զբաղեցնում են ամբաստանյալների դիմացի շարքերը: Նրանց ընդդիմախոսները տեղավորվում են դատախազական հատվածում: Երբ դահլիճ բերեցին պարոն Քոչարյանին, կողմնակիցները ոտքի կանգնեցին եւ օվացիայով ընդունեցին, իսկ հակառակորդները՝ դատապարտող բղավոցներով եւ աղմուկով:

Տեղի ունեցած նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քննարկեր պարոն Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը քրեական հետապնդման դադարեցման մասին: Նույնպիսի խնդրանքներ էին ներկայացրել նաեւ մյուս ամբաստանյալների փաստաբանները: Բայց տիկին Դանիբեկյանը նախընտրեց ոչ մի որոշում չկայացնել: «Պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել մինչեւ գործի բոլոր հանգամանքների պարզումը եւ ապացույցների ուսումնասիրումը»,- որոշում կայացրեց տիկին Դանիբեկյանը:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես եկան այլ նախաձեռնությամբ՝ նրանք Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնեցին: Նախկին նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը դրա հիմնավորում անվանեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ կատարած հայտարարությունը: Նա հարցազրույցներից մեկում նախկին նախագահի դեմ դատավարությանը մասնակցող գործընկեր-դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրահանգները կատարելու մեջ: «Իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները նման լինեն Արմեն Դանիելյանին եւ Աննա Դանիբեկյանին»,- հայտարարել էր ԲԴԽ ղեկավարը (Արմեն Դանիելյանն էր անցած տարվա հուլիսին Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորել):

Բայց բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը նույնպես այդ օրը չընդունվեց: Այս հարցը կարող է լուծվել մինչեւ շաբաթվա վերջը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իր միջնորդությունների հաջողության հույս չունի: Ավելին՝ փաստաբան Արամ Վարդեւանյանը չի բացառում, որ 2018 թվականին սկսված դատավարությունը կձգվի եւս նույնքան, եթե ոչ ավելի շատ:

«Կարող է ձգվել նվազագույնը 2 տարի: Պետք է նկատի ունենալ, որ մեղադրող կողմը՝ դատախազությունը եւ քննաչական մարմինը այնպիսի մասշտաբային գործ են ներկայացրել, որ այն կարճ ժամկետում քննելու հավանականություն չկա»,- «Ъ»-ին ասել է իրավաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոնը, «Կոմերսանտի» հետ զրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկայի: Նրանց բոլորին պետք է լսել, ինչը եւս կանդրադառնա գործի քննության ժամանակի վրա:

Կարո՞ղ են արդյոք փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ այն փոխարինելով կալանքի տակ գտնվելու հետ կապ չունեցող խափանման միջոցով, հարցին դժվարացավ պատասխանել Արամ Վարդեւանյանը: Նրա խոսքով՝ փաստաբանները մի քանի անգամ դատարանին առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալին (Հայաստանում չկա այնպիսի խափանման միջոց, ինչպիսին տնային կալանքն է), սակայն դատավորը միջնորդությունը մերժել է: Մոտ ժամանակներս, ինչպես պարբերականին հայտնել է զրուցակիցը, պաշտպանությունը դատարանին կներկայացնի երկրի 3 նախկին վարչապետների երաշխավորությունը:

Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի գործը չի համարվում բացառապես Հայաստանի ներքին գործը: Մոսկվան ամենասկզբից ուշադիր հետեւում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող քաղաքական գործչի նկատմամբ հարուցված աղմկահարույց գործին: Երբ գործընթաց սկսվեց 2018 թվականին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ քաղաքական մոտիվներով իրենց նախորդներին հետապնդելու մտադրություններ չկան»:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, երբ Պուտինը զանգել է նրան եւ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշում է պարբերականը:

Անցած տարվա հոկտեմբերին, երբ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահը հանդիպեց ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ որդու՝ Լեւոնի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում ՌԴ դեսպանատանը: Շատերը դա մեկնաբանեցին որպես աջակցության դրսեւորում:

«Երբ հորս ծննդյան, Նոր տարվա առիթով շնորհավորում է հզոր երկրի նախագահը, նման մարդը, հանդիպում է նրա հետ, հասկանում եմ, որ մեր իշխանություններին դա դուր չի գալիս… Դա վկայում է այն մասին, թե նա ինչպիսի մարդ է, ինչպիսի ընկեր է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Լեւոն Քոչարյանը:

Կրեմլում «Կոմերսանտի» իրազեկ զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը քաղաքական է համարում: Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը ՀՀ իշխանություններին: Զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը չկարգավորվի իրավական հարթության վրա, ապա նրա կալանավորումը կարող է վերածվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների առավել ակտուալ հարցի: