Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն․ Վազգեն Մանուկյանը՝ ՍԴ հանրաքվեի մասին

«ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը Ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին։

-Պարո՛ն Մանուկյան, արդյո՞ք ներկա Սահմանադրական դատարանը խանգարում է նոր իշխանություններին իրականացնել բարեփոխումներ, զարգացնել մեր երկրի տնտեսությունը, բարելավել ժողովրդի կենսամակարդակը, լուծել կրթության, առողջապահության ոլորտների խնդիրները, ապահովել երկրի անվտանգությունը, կառուցել արդար պետություն ու առողջ հասարակություն։

-Այն լիազորությունները, որոնք ունի երկրի վարչապետը նոր Սահմանադրությամբ, աննախադեպ մեծ են։ Նույնիսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այն կոչում էր «սուպերվարչապետություն»։ Բացի այդ, դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, հանդես գալով որպես քաղաքացիական հասարակության հատված, նախորդ ժամանակաշրջանում իշխանությունների կատաղի քննադատներն էին, իսկ այժմ սպասարկում են իշխող քաղաքական համակարգին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես խոչընդոտ չեն։ Այս ամենի հետ մեկտեղ ժողովրդի մի զգալի հատված գոնե սկզբնական շրջանում վստահում ու սատարում էր իշխանություններին։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, դեռևս չի եղել դեպք, երբ այն խոչընդոտ հանդիսանա իշխանության կողմից որևէ օրենքի կամ որոշման ընդունմանը։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անկախությունից ի վեր նման լիազորություններով օժտված և նման շահավետ վիճակում գտնվող իշխանություն դեռևս գոյություն չի ունեցել։ Եվ եթե այս պայմաններում իշխանությունը չի կարողանում իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտականություններն ու խոստումները, չի կարողանում արդյունավետ ձևով կառավարել երկիրը, ապա միակ խոչընդոտը հենց ինքն է, իր անկարողությունն ու գայթակղությունը իշխանության բարիքներով։

Այս ամենը փորձ է արվում մատուցել «քանդված, թալանված պետությունը հնարավոր չէ վերակառուցել կարճ ժամանակահատվածում» պատճառաբանության ներքո, բայց դա ընդամենը մարդկանց մոլորեցնելու պարզամիտ մեթոդ է։


Բոլոր սխալներով, բացթողումներով և նույնիսկ հանցանքներով հանդերձ մեր երկիրն այս 30 տարիներին կայացել է որպես պետություն, մենք կառուցել ենք հզոր բանակ, հաղթել պատերազմում, ստեղծել ենք բանկային համակարգ, քիչ թե շատ արդյունավետ պետական ինստիտուտներ, ձևավորվել է բարեխիղճ տնտեսվարողների միջավայր, ունեցել ենք ՀՆԱ-ի կայուն, երբեմն նույնիսկ կտրուկ աճ, ստեղծել ենք արտաքին հարաբերությունների պետական համակարգ՝ իր բոլոր կառույցներով, ստեղծել ենք միջազգային կայուն փոխհարաբերություններ, և այդ ամենը ձևավորել է հաստատուն մի հարթակ, որի վրա կարելի էր վստահ կանգնել ու առաջ գնալ։ Առհասարակ, պետք էր ոչ թե ամեն ինչ քանդել, զրոյացնել ու սկսել նոր կետից, այլ շարունակել կառուցածի վրա՝ զարգացնելով ու ավելացնելով։


-Հիմնավո՞ր է իշխանությունների այն թեզը, թե Սահմանադրական դատարանի կազմը, նշանակված լինելով նախորդ իշխանությունների կողմից, կգործի նախորդների կամ որևէ այլ արտաքին ազդեցության ներքո։


-Միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդել դատական իշխանության որոշումների վրա և կամայական փոփոխություններ անել այդ մարմնի կազմում՝ ելնելով իր քաղաքական շահերից։ Անկախության ապահովման սկզբունքներից մեկն էլ բարձրագույն դատական մարմիններում նախորդ իշխանությունների օրոք նշանակված անդամների առկայությունն է, ինչը տարիների ընթացքում, իշխանափոխությունից իշխանափոխություն, այդ մարմնում առաջացնում է շերտեր և հնարավորություն տալիս լինել առավել անկախ՝ ազդեցություն չկրելով ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններից և առաջնորդվելով միայն օրենքով։

Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմում նույնպես այս տարիների ընթացքում ձևավորվել են շերտեր (ՍԴ ներկա կազմում դատավորներից 2-ը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի, 5-ը՝ Սերժ Սարգսյանի, 2-ը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք):

Հետևաբար, Սահմանադրական դատարանում նախորդ իշխանությունների կողմից նշանակված անդամների առկայությունը ոչ միայն ընդունելի է, այլև միջազգային կարևոր պրակտիկա։


-Այնուամենայնիվ, արդյո՞ք մեզ անհրաժեշտ են Սահմանադրական փոփոխություններ։


-Իհա՛րկե անհրաժեշտ են։ Սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում և Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ (ապահովելով ՍԴ իրական անկախությունը)։ Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետևաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։


-Ի՞նչ եք կարծում, կկայանա՞ հանրաքվեն՝ հաշվի առնելով, հատկապես, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ։


-Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաև պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետևաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որևէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։

Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետևյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։