Մարտի 1. Ռեստորանային օր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե անցյալ, թե այս մարտի 1-ն անցկացրել է ռեստորաններում։ Ինքը դրանով հպարտ է, եւ ոչ մի վատ բան դրա մեջ չի տեսնում։
Անցյալ տարի երթի մասնակիցներին թողեց ճամփի կեսին ու իր շքախմբով գնաց ռեստորան: Այս տարի էլ հասկացավ, որ երթին մարդ չի գալու, մի քանի րոպեով գնաց Մյասնիկյանի արձանի մոտ ու «քյոհնա քեֆչիի» նման օրն անցկացրեց ռեստորաններում։
Բայց իսկապես ամենակարեւորն այն է, որ նա դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ Ինչ-որ մի ուժ, ներքին ուժ, նրան մարտի 1-ին մղում է քեֆերի։
Այդ ուժը նրան չի մղում փակվել տանը, մնալ մենակ ու նորից խորհել կատարվածի, մտածել իր եւ այլոց պատասխանատվության մասին։ Այդ ուժը նրան չի մղում գնալ զոհերի հարազատների տուն, չի մղում գնալ վիրավոր ոստիկանների տուն...։ Միայն ռեստորան։ Սա խորքային ու շատ կարեւոր իրողության մասին է խոսում։
Նա զոհերի հարազատներին ուղարկում է Հանրային հեռուստաընկերություն եւ օրվա PR-ը հանձնում Պետրոսին, իսկ ինքը շտապում ռեստորան՝ ուտելու, խմելու, նշելու։ Ամեն ինչից անկախ՝ պետք է կարողանաս նման բան անել։ Պետք է ուտելիքը կուլ գնա՝ ի վերջո։ Եւ գնում է: Ավելին, դեռ ի լուր աշխարհի հայտնում են, որ չեն բավարարվել մի ռեստորանով, այլ ռեստորանից ռեստորան են գնում:
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ