Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վերջին հաշվով այս գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ , «Իմ ձայնը» նախագծի մասնակից Ասյա Օվանյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ո՞րն է միջնորդության էությունը։

Միջնորդության հիմնական բովանդակությունը հանդիսանում է այն, որպեսզի այս գործով օրենքը կիրառվի նույն կերպ, ինչպես կիրառվել է «7-ի գործով»։ 2008թ. ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ. մարտի 18–ին։ Որպեսզի անձին դատեն Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, անհրաժեշտ է, որ գործողությունը համարվի հանցագործություն և՛ այն կատարելու պահին, և՛ գործը քննելու ժամանակ, այսինքն` հիմա։ Իրավապահ համակարգը` դատախազը և քննիչները, հրաժարվել են մեղադրանքից, որովհետև ուղղակիորեն հիմնավորել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, չի կարող կիրառվել անցյալի նկատմամբ։ Դատախազությունը, որպես միասնական մարմին, «7-ի գործով» ունեցել է դիրքորոշում, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով: Նույն դիրքորոշումն ունեին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, նույն դիրքորոշումն ունեին այն ժամանակի իրավապաշտպանները, ովքեր այն ժամանակ պահանջում էին այդ հիմքով կարճել քրեկան գործը, որոնք այսօր, սակայն, չգիտես ինչու էլ չեն հիշում այդ մասին։ Սա ճանաչված սկզբունք է, Սահմանադրության հստակ պահանջ, որի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Նույնը մի շարք գործերով փաստել է նաև ՄԻԵԴ-ը, համաձյան որի միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություններ և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար։

Այս իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել դատարանից: Որքան մեծ է հավանականությունը, որ դատարանը բավարարի միջնորդությունը։

Եթե մենք վստահ լինեինք, որ դատական համակարգի նկատմամբ չկան ճնշումներ, ապա կարող էինք կանխորոշել հնարավոր որոշումը։ Բայց որքան էլ իշխանությունների կողմից հերքվի ճնշումների հանգամանքը, մենք ակնհայտ տեսնում ենք ճնշումների փաստերը։ Դա մարտի 1-ի գործով նախկին դատավորի նկատամամբ քերական գործի հարուցումն էր, որը հետագայում պարզվեց, որ ապօրինի էր։ Դա տարբեր հարթակներում մարտի 1-ի գործով տարբեր դատավորների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներն են։ Իսկ ամենալուրջ ճնշումը այնպիսի մթնոլորտի ստեղծումն է, որ դատավորները գնում են ինքնացենզուրայի։ Այսինքն այլևս պետք չէ զանգով ցուցում տալ, դատավորն ինքն իրենով պետք է հասկանա ինչ որոշում կայացնել, որովհետև հակառակ պարագայում վրա են հասնում պատասխանատվության միջոցներ։
Եթե դատավոր Աննա Դանիբեկյանը սովորույթի ուժով մերժի պաշտպանական կողմի միջնորդությունը, ապա կհաստատվի այն, ինչի մասին բազմիցս նշվել է. դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում, ինչում համոզվելու բազմաթիվ առիթներ ունեցել ենք՝ սկսած կալանքի մասին որոշումներից մինչև ՍԴ որոշման անտեսումը։ Եվ հետո մերժման որոշմամբ դուռ է բացվելու «7-ի գործով» դիրքորոշման վերանայման համար։

Վերջին հաշվով ո՞րն է մարտի 1-ի գործով փակուղուց դուրս գալու ելքը։

Տեսեք, գործով անցում են 800-ից ավելի վկա։ Եթե փոքր հաշվարկ անենք, ապա միայն այս վկաներին դատարանում հարցաքննելու համար կպահանջվի առնվազն 3-4 տարի։ Հնարավոր չէ շաբաթը մեկ նիստ անցկացնելով, մարդուն ցուցադրաբար, առանց որևէ հիմնավորման կալանքի տակ պահելով՝ համոզել հասարակությանը, որ գործը բացահայտված է։ Բացահայտված չեն մարտի 1-ի զոհերի սպանությունների մեղավորները՝ չնայած նրան, որ մարտի 1-ի գործի շրջանակներում հանրության պահանջը հենց զոհերի մահվան հանգամանքերը բացահայտելն է:Այս գործի ամբողջական բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների շահագրգռվածություն նկատելի չէ։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհը միջազգային քննության դիմելն է։ Որպես առաջին քայլ պետք է դիտարկել ՍԴ դիմումը Վենետիկի հանձանժողով և ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստալու համար։ Սա մեր երկրի վրա մարդ բերել չէ, ինչպես հաճախ ներկայացնում են, սա միջազգային ընդունված պրակտիկա է։ Եթե սպառված է կողմերի միջև վստահության աստիճանը, ապա դիմում են միջազգային արբիտրին, որը կաշկանդված չէ իր որոշումներում։ Այդպիսի օրինակները միջազգային պրակտիկայում բազմաթիվ են։ Միջազգային քննությունը թե հասարակությանը վստահություն կներշնչի, թե տուժողներին, թե այսօր զավեշտալի մեղադրանքով դատվողներին։

Վերջին հաշվով այս գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ,կամ բազմաթիվ դրվագներով քննվելու է միջազգային բարձր դատական ատյաններում, և Հայաստանի դեմ հնարավոր որոշումները որևէ մեկի համար անակնկալ չի լինելու։

Top-News.am