Շատ հարուստ աստղ․ Ջուլիա Ռոբերթսը 8 միլիոնիով գնել է 5 հարկանի շքեղ առանձնատուն
52-ամյա Ջուլիա Ռոբերտսը հաջող գործարք է կատարել։ Հոլիվուդյան դերասանուհին Սան Ֆրանցիսկոյում 8.3 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել։
«Գեղեցկուհին» ֆիլմի աստղը նախկինում ապրում էր Մալիբուի իր ագարակում, սակայն այժմ նա շատ ժամանակ կանցկացնի Սան Ֆրանցիսկոյում։ Նախկինում դերասանուհին միայն հանգստյան օրերին էր այստեղ առանձնատներ վարձակալում։
Ջուլիայի նոր տունը գտնվում է Պրեսիդիո Հայթսի կանաչ գոտում գտնվող խաղաղ շրջանում։ Հենց այստեղ են գտնվում քաղաքի ամենաթանկարժեք առանձնատները։
Անշարժ գույքը կառուցվել է մոտավորապես 1907 թվականին։ Ավելի քան 6 հազար քառակուսի մետր մակերեսով տունը բաղկացած է հինգ հարկից։
Այն ունի հինգ ննջասենյակ, 4 սանհանգույց, ընդարձակ սենյակ, 1000 շշի գինու մառան, ինչպես նաեւ լվացքատուն եւ հագնվելու շքեղ սենյակ։ Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի խաղաղօվկիանոսյան ծովածոց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով