Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Մշակույթ

Արտաքսման կիրակի

Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:

Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:

ԱՐՏԱՔՍՈՒՄ

Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին՝ հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30):

Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան: Իսկ Երիքովը, որ թարգմանվում է լուսին, խորհրդանշում է այս աշխարհը, որը լուսնի նման փոփոխական է: Ավազակները դևերի զորքերն են, իսկ մարդը՝ մարդկային բնությունը, որն ընկավ սատանայի ձեռքը: Չնայած որ Ադամը որպես ընկեր ուներ Եվային, բայց քանի որ Աստված հեռացել էր նրանից, նա մենակ էր մնացել, այդ պատճառով էլ ասում է «մի մարդ»: «Որոնք նրան մերկացրին, վիրավորեցին» (Ղուկ. Ժ 30): Ադամը նախ մերկացավ Դրախտում իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս, և այն, ինչ Աստված չասաց Դրախտում, հետագայում այստեղ ասաց. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. Զ 3): «Վիրավորեցին» ասելով հայտնում է պիղծ ոգիների գազանությունը, թե նրանք ինչպիսի թշվառության կարող են հասցնել իրենց հետևորդներին: «Եվ կիսամեռ թողեցին ու գնացին» (Ղուկ. Ժ 30): Երբ սատանան մարդուն խոցում է մեղքի պես-պես ախտերով, դրանից մարդը կիսամեռ է դառնում, քանզի մեղսագործ մարդը մեռած է հոգով և կենդանի է միայն մարմնով: Թեև սատանան ուզում էր մեր ամբողջ բնությունը կործանել, սակայն Աստծու ողորմությամբ ամբողջը չմահացավ, այլ ամեն դարում մի արդար էր ելնում՝ նմանությամբ Նոյի, Մելքիսեդեկի ու Աբրահամի: «Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. Ժ 31-32): Շատ մարգարեներ եկան նույն Ադամի բնությամբ, ունենալով նույն կարիքները, սակայն նրանք մեծ դժվարությամբ իրենց զերծ պահեցին մահաբեր մեղքերից և ընկածին օգնել չկարողացան: Այստեղ քահանան Ահարոնն է, իսկ ղևտացին՝ Մովսեսը, ովքեր չկարողացան մեր բովանդակ բնությունը բժշկել, թեպետև Օրենքի միջոցով որոշ գործեր արեցին: Դարձյալ՝ քահանան Հին օրենքն է, իսկ ղևտացին՝ մարգարեությունները, որոնց դեղերը չկարողացան բուժել մարդուն: Եվ մարդը Տիրոջ գալստյամբ միայն ողջացավ: «Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց» (Ղուկ. Ժ 33): «Սամարացի» նշանակում է պահպանող: Այստեղ սամարացին Քրիստոս է, Ում հրեաները նախատելու համար Սամարացի անվանեցին: Եվ Տերը, Ով մաքրում է ամենքիս, չգարշեց այս անունից: Նա ևս անցավ նույն ճանապարհով՝ ինչից մենք էինք սկսել. որպես մարդ կնոջից ծնվելով՝ եկավ երկիր և այստեղ գտավ մեր կիսամեռ ու զարկված բնությունը: Թեև Նա որպես Աստված կարող էր մեզ մեկ այլ կերպ փրկել, սակայն կամեցավ մեզ իրավունքով ապրեցնել, ինչ պատճառով էլ վերցնելով մեր բնությունը՝ հատուցեց մեր բոլոր պարտքերը: «Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց» (Ղուկ. Ժ 34): Սամարացին նախ նայեց կիսամեռ մարդուն, գթաց նրան, ապա մոտեցավ և նրա վերքերն օծեց ձեթով ու գինով: Այստեղ ձեթը խորհրդանշում է լույսը, իսկ ձեթով օծելը՝ հավատը, հույսը և սերը: Գինով օծումը խորհրդանշում է ահն ու երկյուղը, քանզի գինին կսկծեցնում է վերքը: Վերքերը կապելը խորհրդանշում է Տիրոջ՝ տասը պատվիրաններն ու Եկեղեցու յոթ խորհուրդները տալը: Տերը մեր փրկության համար ընդհանուր դեղ պատրաստեց՝ ձեթը՝ Հոգու մկրտության, իսկ գինին՝ Տիրոջ Արյանը հաղորդվելու համար: Սրանցով մեր հոգու վերքերը բուժվեցին, մեղքերում մեռածներս կենդանացանք, և մեզ համար բացվեցին արքայության դռները: «Դրեց նրան իր գրաստի վրա» (Ղուկ. Ժ 34): «Գրաստը», որի վրա դրեց խոշտանգվածին, Տիրոջ Մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը: Այսինքն՝ Քրիստոս Իր վրա վերցրեց մեր պարտքերը և մեզ հանեց այնտեղից, ուր ընկել էինք: Այստեղ «գրաստ» ասելով ի նկատի ունի նաև հույսը: «Տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկ. Ժ 34): Տերը ոչ միայն բուժեց հիվանդի վերքերը, այլև տարավ իջևանատուն, այսինքն՝ Եկեղեցի, քանզի երկրի վրա ավելի սուրբ տեղ չկա, քան Եկեղեցին, որը Նրա զինվորյալ արքայությունն է: Տերը, Եկեղեցին հիմնելով, այնտեղ առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ և հովիվներ կարգեց, որոնց մոտ է հավաքում բոլոր ընկածներին ու վիրավորներին: Սրանց ևս Ինքն է կենդանացրել, մաքրել մեղքերից և օրհնելով կարգել Եկեղեցու առաջնորդ, որպեսզի լինեն մեր վերակացուները, տեսուչներն ու խնամողները, որ մեզ այլևս ավազակները չտիրեն ու իսպառ չոչնչացնեն:

«Իջևանատիրոջը երկու դահեկան տվեց» (Ղուկ. Ժ 35): «Իջևանատերը» Եկեղեցու եպիսկոպոսներն են, որոնց Տերը հանձնել է Իր հոտը, ինչպես Իր սիրելի մոր խնամքը հանձնեց Իր աշակերտին (տե՜ս Հովհ. ԺԹ 27): Երկու դահեկանները երկու Կտակարաններն են՝ Հինն ու Նորը, ինչպես նաև՝ սիրո երկու պատվիրանները՝ ըստ այս խոսքի. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Այս է մեծը և առաջին Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:

Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:

Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ «Օրենքը և մարգարեները» (տե՜ս Մատթ. ԻԲ 37-40): «Եվ ասաց. խնամի՜ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկ. Ժ 35): Ավելին ծախսելու օրինակը մեզ տվեց Պողոսը, ով ծառայում էր Աստծուն առանց ժողովրդից ինչ որ բան վերցնելու, թեպետև ուներ դրա հրամանը (տե՜ս Ա Տիմ. Ե 18): Այսպես անում են նաև Եկեղեցու շատ պաշտոնյաներ՝ առանց վարձքի աշխատելով ժողովրդի համար, որից սակայն նրանք չեն տրտմում, քանզի վարձքն Աստծուց պիտի ստանան: Սա նաև նրանց է վերաբերվում, ովքեր տասը պատվիրանները պահելուց զատ թողեցին ամեն ինչ ու գնացին Տիրոջ ետևից:

Իսկ սամարացու «մյուս անգամ գալուստը» Քրիստոսի Երկրորդ գալուստն է խորհրդանշում, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իրենց գործերի: Արդարև, մեծ վարձքի պիտի արժանանան նրանք, ովքեր հավատարմորեն պիտի սպասեն Տիրոջ Երկրորդ գալուստին: