Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու տաճարը փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել:
«Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգումն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը։ Այս կապակցությամբ 2019 թ. հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։ Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այսօր հայության Սրբություն սրբոցը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, իր յուրաքանչյուր զավակի օժանդակության կարիքն ունի, որպեսզի շարունակի իր հավիտենական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։ Նվիրատվության, տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններն առկա են www.cathedral.am կայքէջում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով